Հայ հասարակությունը միշտ էլ փայլել է երբեմն հիմարության հասնող հակասականությամ, ինչը հաճախ մեզ կանգնեցրել է կոտրած տաշտակի առջև։ Հիմա բոլորի ուշադրության կենտրոնում Ռամիլ Սաֆարովի պատմությունն է։ Բնականաբար տեղեկատվական դաշտը և սոցիալական ցանցերը հեղեղված են բազմաթիիվ կոչերով և դատողություններով, համեմատականներով և վերլուծություններով, սակայն այսօր մի հոդված տեսա, որ հեղինակված է ոմն Անի Աստարյանի կողմից, ով եթե չեմ սխալվում, hetq.am-ի հետաքննող լրագրողներից է։
Հոդված հեղինակված է «Հանգիստ թողնենք Սաֆարովին» և ողջ հոդվածի տրամաբանությունը հետևյալում է. մենք իրավունք չունենք դատապարտելու Ադրբեջանին՝ Սաֆարովին ազատ արձակելու կապակցությամբ, որովհետև ինքներս էլ ժամանակին նույնարժեք քայլեր ենք արել։ Բերվում է Օռլի օդանավակայանում ահաբեկչության իրականացնող Վարուժան Կարապետյանի օրինակը և համապատասխան զուգահեռներ են տարվում։
Ամենևին չեմ ուզում որևէ կերպ վիրավորել կամ կասկածիի տակ դնել այս գեղեցիկ աղջնակի անկեցծությունը և
մղումները, սակայն երևույթն ինքին վտանգավոր է և կարոող է լինել վարակիչ։ Միայն այն փաստը, որ այս տրամաբանությունը նույնորեն կրկնում է այն ինչ պնդում է ադրբեջանական քարոզչությունը, արդեն իսկ պնդմանս խոսուն ապացույցն է։ Ուստի, նման դատողություններից պաշտպանվելու, ինչպես նաև հետագայում ադրբեջանական խայծը կուլ չտալու համար պետք է հասկանալ մի քանի նրբություն։
Առաջին հայացքից տրրամաբանական և հետևողական թվացող Անի Ասատրյանի հոդվածն իրականում ունի կեղծ տրամաբանություն, և ենթադրում եմ, որ հեղինակն ակամա կատարել է հասկացողությունների փոփոխություն (подмена понятий, подлог): Սաֆարովի պատմությունը չի կարելի համեմատել ԱՍԱԼԱ-ի գործողությունների հետ մի քանի առանցքային պատճառներով.
- անկասկած, տերմինաբանության և գործունեության բնութագրի տեսակետից, ԱՍԱԼԱ-ն ծավալել է ահաբեկչական գործունեություն, սակայն, ԱՍԱԼԱ-ի դոկտրինների հետ ծանոթացողը պարզ կտեսնի, որ թիրախում հայտնվող թուրք դիվանագետները դիտարկվում էին ոչ թե որպես անհատներ կամ անձինք, որոնց պետք էր սպանել զուտ նրա համար, որ թուրք են, այլ նրանք դիտարկվում էին, որպես թուրքական մարդասպան համակարգի այն մասնիկներ, որրոնք համաշխարհային ասպարեզում լեգիտիմացնում են թուրքական ցեղասպան մեքենան։ Հենց այդ պատճառով էր, որ ԱՍԱԼԱ-ն աջ ու ձախ չէր ոչնչացնում ցանկացած թուրքի, այլ կենտրոնանում էր կոնկրետ դիվանագիտական կորպուսի վրա։
- ԱՍԱԼԱ-ն իր գործունեության ակտիվ ֆազան ծավալել է այն տարիներին, երբ չի եղել անկախ Հայաստան ուստի իր գործունեությամբ նա չէր վնասում պետական շահին, քանզի չէին կարող պատասխաննատվությունը բարդել մի երկրի վրա, որը փաստացի մաս էր կազմում ընդամեենը Ռուսական կայսերության տրանսֆորմացիաներից մեկին։
- ԱՍԱԼԱ-ի գոյության վերջին փուլում, կազմակերպությունը պառակտվեց։ Չի բարձրաձայնվում այն փաստը, որ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելոքոնյանը դավաճան էր հայտարարվել ԱՍԱԼԱ-ի առաջնորդների կողմից, քանի որ նա գլխավորել էր կազմակերպության այն թևը, որը գտնում էր, որ ՀՀ անկապության հռչակման հետ, կազմակկերպության նպատակները փոխել է պետք, ինչպես նաև գործելաոճը։ Արդյունքում Մոնթեն և բազմաթիվ այլ տղաներ ԱՍԱԼԱ-ից եկան ՀԱյաստան և կռվեցին Արցախյան գոյամարտում, իսկ մնացածը շարունակկեցին ահաբեկչակաան գործողությունների ձևաչաափով գործել, սակայն ավելի պասիվ։
Հիմա, վերադառնալով հոդվածաագրի տրամաբանությանը, զուգահեռներ տանենք։ Սաֆարովի ատելությունը անձնավոորված է եղել և Գուրգենը սպանվել է զուտ նրա համար, որ հայ է եղել։ Անգամ դատարանում հնչեցված ադրբեջանական հայտարարությունը, որը տխմարությամբ անկրկնելի է, այնուամեննայնիվ կրկին անգամ մատնացուցում է անձնային ատելություն (իբր ադրբեջանական դրոշըը վիրավորելն է եղել սպաանության պատճառը)։
Ինչպես տեսնում ենք, ԱՍԱԼԱ-ն գործել է այն ժամանակ, երբ չի եղել հայկական պետականություն, իսկ պետականություն ձեռքբերումից հետո, կազմակերպության զգալի մասը անցում է կատարել գործունեության ֆորմատում. ահաբեկչությունից՝ զինվորություն և արդեն անմիջականորեն մարտի դաշտում է պաշտպանել պետական և ազգային շահերը, ընդ որում, սպանել է արդեն ոչ թե դիվանագետների, այլ ազերիների զինված հրոսակախմմբերից և բանակից, իսկ Ադրբեջանում հակառակ պատկերն ենք տեսնում, երբ պետականությունուն ունեցող պետության զինծառայողը անցում է կատարում նույնիս ոչ ահաբեկչության, այլ մանիակալ սպանությամբ։
Այսքանով հանդերձ, կոչ եմ անում հարգելի Անիին, զերծ մնալ այս կեղծ տրամաբանության վրա հիմմնված համեմատություններից և կոչերից, եթե ինքը ուզում է հանգիստ թողել Սաֆարովին, դա իր իրավունքն է, բայց պետք չէ ադրբեջանական քարոզչությունը կրկնող քարոզչություն Հայաստանում տարածել։ Անկախ նրանից, դիտավորությունով է դա արվում, թե ակամա, բայց դա վնասում է մեր երկրին։



