Panorama.am-ը գրում է․
The Foreign Policy պարբերականը հրապարակել է արցախյան հակամարտությամբ զբաղվող Թոմաս դե Վաալի «Ադրբեջանը չի ցանկանում արևմտյան լինել. Բաքվի մեծ ռազմավարության հռետորաբանությունն ու իրականությունը» վերնագրով հոդվածը:
Հեղինակն, անդրադառնալով ուկրաինական ճգնաժամից հետո ձևավորված իրավիճակին, նկատում է, որ հետխորհրդային երկրները կանգնած են խիստ ընտրության առջև: Նման ընտրության առջև է նաև Ադրբեջանը, որը պետք է ընտրի լինել նախկին ճամբարում, այսինքն` մերձենալ Ռուսաստանի և իրանի հետ, թե որդեգրել արևմտյան կողմնորոշում:
Սակայն հեղինակը նշում է, որ Ադրբեջանը փորձում է անցնել երրորդ այլըտրանքային ուղով՝ լինել Ռուսաստանի նման ավտորիտար, սակայն հայտարարել նաև Արևմուտքի հետ ռազմավարական գործընկերության մասին:
Դե Վաալն Ադրբեջանի ներկային արտաքին քաղաքականության ձևավորման վրա ազդող երկու հիմնական գործոններ է առանձնացնում ՝ Ղարաբաղյան պատերազմը և նավթային երկրորդ բումը (առաջինը տեղի է ունեցել 19-րդ դարում), որի շրջանակներում կնքվեց «Դարի պայմանագիրը», կառուցվեցին նոր նավթամուղեր, որոնք հետզհետե դառնում են Եվրոպայի էներգետիկ համակարգի մասնիկը: Սակայն հեղինակը նկատում է, որ նավթային այդ երկրորդ բումը ունեցավ ոչ միայն դրական նշանակություն: Դրական կողմերից նշվում է Ադրբեջանում տնտեսական աճը՝ դարձնելով նրան աշխարհում ամենաարագ զարգացող երկրներից մեկը:
Վաալը նշում է, թե ինչպես այդ նավթադոլարների հաշվին Ադրբեջանն իրեն ճանաչելի է դարձնում աշխարհին, ինչպիսին օրինակ Եվրատեսիլ երգի մրցույթի անցկացումն էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



