Կարդում էի այս առեղծվային մարդու փոքրիկ կենսագրականը, և տողը, որը փորձում էր բնութագրել նրան, եկավ հուշելու «բոլոր ժամանակների ամենամեծ (Ֆրանսացի) դիվանագետներից մեկը՝ Շառլ-Մորիս դը Թալեյրանը, ԽՈՇՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՍՏԱՆՈՒՄ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ» ուրեմն պարզ է ինչպես են կործանվում են պետություններն ու կայսրությունները։ Առաջ, երբ բացահայտվում էր այս խնդիրը, անձը անմիջապես հայտարարվում էր դավաճան և դատապարտվում էր, այսօր գտնվել է լուծման այնպիսի եղանակ, որ այդ մեծ գումարները՝ տասնյակ և հարյուրավոր միլիոնի հասնող դոլարները, տրամադրվում է նորից երկրի, կամ պետության քայքայման համար, միայն թե այն այժմ այլ անվանումներ ունի. օգնություն, աջակցություն, բարեգործական ակցիա, գրանտ և այլն, ու տրամադրվում է հիմնականում նրանց, ովքեր իրենց երկրում կատարում են այն, ինչ Թալեյրանը Ավստրիական կայսրության համար։ Թալեյրանը յուրահատուկ օրինակն է բոլոր մորթապաշտների. ,,իր կաշին փրկելու համար՝ ինչպես նա արել է ողջ կյանքի ընթացքում, «լքում» է իր տիրակալին,, իսկ նրա մերօրյա հետևորդները պատրաստ են դմմակի իրենց բաժինը փախցնելուց հետո, լքել ամեն ինչ և բոլորին և խորտակվող նավի առնետների նման ճողոպրել…։ Զարմանալի բան, չնայած Թալեյրանը իր դպրոցը չի հիմնել այս շրջաններում, սակայն այսքան հետևորդներ ունենալու փաստը նրան զարմացրել է նույիսկ գերեզմանում։ Բանից պարզվում է, որ այդ բախտախնդիրը ուներ կյանքի իր ոսկե օրենքը. ,, նա ԳՈՒՄԱՐ ԷՐ ՍՏԱՆՈՒՄ ոչ միայն Ավստրիայից, այլ բոլոր նրանցից, ՈՎՔԵՐ ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆ ՎՃԱՐԵԼ։ Հսկայական գումարների դիմաց տեղեկատվություն էր տրամադրում նաեւ ռուսներին,,։ Ինչպիսի ժամանակակից բուրմունք, չեմ հասկանում կամ նա է կրկին վերամարմանավորվել (ռեընկառնացիա) կամ էլ այսօրվաններն են երեկվանների վերամարմանվորումները…, Քանի որ այսօր էլ չեն պակասում թալեյրաններն ու նրանց ֆինանսավորողները։ Փասը մնում է փաստ, իսկ իրողությունը փաստարկելու կարիք չունի…
Կարդացեք, և այս կերպարի մեջ կհանդիպեք ձեր բազում ծանոթներին…
Շառլ-Մորիս դը Թալեյրան
(1754 - 1838)
Ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ։ Երեք անգամ զբաղեցրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի եւ մեկ անգամ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը։ Հզոր դիվանագետ էր, որին սակայն Նապոլեոնը չէր վստահում, ինչի պատճառով լսում, բայց հաճախ չէր կատարում նրա խորհուրդները։ Սակայն, ինչպես Ֆուշեի պարագայում էր, Նապոլեոնն ուղղակի առանց նրա չէր կարող վարել իր կայսրության արտաքին քաղաքականությունը։ Ի սկզբանե Թալեյրանը շատ լավ էր տրամադրված Նապոլեոնի նկատմամբ, սակայն կայսեր ծրագիրը՝ իր իշխանությունը հաստատել ողջ Եվրոպա մայրցամաքում, համարում էր ցնդաբանություն և անիրականալի։ Շուտով նրանց միջեւ հարաբերությունները վատթարանում են և կայսրը դադարում է վստահել Թալեյրանին։ Հայտնի է, որ Նապոլեոնը Ֆրանսիայի կենսական շահերից էր համարում դաշինքը Ռուսաստանի հետ։ Սրան դեմ էր Շառլ-Մորիս Թալեյրանը։ Բնականաբար, լինելով դիվանագետ, նա չէր կարող չհասկանալ, որ Ֆրանսիային իսկապես ձեռնտու է դաշինքը Ռուսական կայսրության հետ, բայց և այնպես, Թալեյրանը շատ անգամ էր հաստատել իր կարծիքը՝ դաշինք կնքել ոչ թե Ռուսաստանի, այլ Ավստրիայի հետ։ Բոլոր ժամանակների ամենամեծ դիվանագետներից մեկը խոշոր ֆինանսական օժանդակություն էր ստանում Ավստրիական կայսրությունից։ Հենց սրա համար էր պնդում Ռուսաստանի հետ դաշինք կնքելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Թալեյրանը, լինելով շատ հեռատես՝ հասկանում էր, որ թեև Նապոլեոնին դեռևս հաջողվում է հաղթանակներ տանել մեկը մյուսի հետևից, բայց այդ իրավիճակը չի կարող շարունակվել հավերժ և նա վաղ թե ուշ պարտվելու է, այդ իսկ պատճառով իր կաշին փրկելու համար՝ ինչպես նա արել է ողջ կյանքի ընթացքում, «լքում» է իր տիրակալին, որին մինչ այդ համակրում էր։ Հարկ է նշել, որ նա գումար էր ստանում ոչ միայն Ավստրիայից, այլ բոլոր նրանցից, ովքեր պատրաստ էին վճարել։ Հսկայական գումարների դիմաց տեղեկատվություն էր տրամադրում նաեւ ռուսներին: Շառլ Մորիս Թալեյրանի դիվանագիտական հաջողության գագաթնակետը համարվում է Վիեննայի վեհաժողովը, որը հրավիրվել էր նապոլեոնյան Ֆրանսիայի հակառակորդների կողմից: Այստեղ Թալեյրանը հանդես է բերում դիվանագիտական ճկունություն, ինչի արդյունքում Ֆրանսիան պահպանում է իր տարածքային ամբողջականությունը: Բոլոր ժամանակների այս առեղծվածային անձնավորությանը շատերն են ատել, սակայն նրա դիվանագիտական ունակություններին ոչ-ոք երբեւէ չի կասկածել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=444922248981959&set=np.34704104.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել