Հարսանիք բլոգը այսօր իր ընթերցողների համար շատ բարի նյութ է պատրաստել: Եթե դուք էլ շունիկ ունեք, և նրան համարում եք ձեր ամենահավատարիմ ընկերը, ուրեմն այս նյութը հենց ձեզ համար է: Պատկերացրեք՝ որքան հաճելի կլինի, որ ձեզ համար այդքան կարևոր օրը, ինչպիսին հարսանիքն է, բոլոր հարազատների և ընկերների կողքին լինի ձեր ամենահավատրիմ ուղեկիցը՝ ձեր չորքոտանի ընկերը: Հենց այդ մասին է այսօրվա ֆոտոշարքը: Վայելենք օրվա պոզիտիվը:
1. Այս փոքրիկ տղան իր համաձայնությունն է տալիս, որ ձեր զգեստը իսկապես վերջն է:
2. Այս ընկերը օրեր շարունակ այս դիրքը փորձարկել է հայելու առջև:
3. Այս մեկն էլ փորձում է շատ զգույշ լինել, որպեսզի չլղոզի ձեր շրթներկը:
4. Նա փորձում է ձեզ հասկացնել, որ դուք լիարժեքորեն վաստակել եք ձեր երջանկությունը:
5. Այս ընկերը պատրաստ է հսկել ձեր կոշիկները մինչև դուք չկրեք դրանք:
6. Այս զույգը չգիտի էլ՝ լաց լինելու, թե ծիծաղելու օր է:
7. Վերջապես հասել է այդ օրը, և ձեր հավատարիմ ընկերը պարզապես հուզվել է:
8. Այս փոքրիկը երջանկությունից պարզապես շշմել է:
9. Խեղճ փոքրիկը սկզբից մինչև վերջ լսել է մի երկարաշունչ կենաց:
10. Ջենտլմենի պես գլուխը թեքել է՝ մեծերի գործերին չխառնվելու համար:
11. Նա այնքան է պայքարել, որ սիրող սրտերը միանան:
12. Մատանիները բերելու գործին նա շատ լուրջ է մոտենում:
13. Փոքրիկը անհանգիստ է՝ ինչպես է անցնելու արարողությունը:
14. Նա չի ցանկանում ձեզ տալ ուրիշին:
15. Նա կողմ է հարաբերությունները օրինականացնելուն:
16. Ավելի գեղեցիկ հարսանեկան ծաղկեփունջ չի կարող լինել:
17. Նա շատ խորը մտածմունքների մեջ է. որքա՜ն բարդ է <այո> ասելը:
19. Նա պարզապես սիրում է սիրել:
20. Նա այնքան էլ հիացած չէ իր վզկապով:
21. Նա իրեն շատ վստահ է զգում այս կարգավիճակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: