Լայն հաշվով քաղաքական լուրջ օրակարգ չունեցող Եռյակի համար լավ նվեր էր Շրջանառության հարկի փոփոխության մասին օրենքը: Մինչ այդ շատերի, ինչպես նաև Եռյակի համար հստակ չէր` Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ինչ քաղաքական օրակարգ է լինելու:
Հաշվի առնելով այն հանգամանքն, որ հենց Եռյակի կառույցների մի մասը կողմ է քվերակել այդ օրենքին, իսկ մյուս մասը` դեմ, պարզ է դառնում, որ 'թեժ աշուն' խոստացողները բոլորովին վերջերս են գլխի ընկել, որ ուշացած թեժ պահերը հանրությանը կարելի է մատուցել այս թեմայի միջոցով:
Տարիներ են անցնում, սակայն ՀՀ քաղաքական դաշտի ընդդիմադիր կամ գուցե (ինչպես այսօր մոդա է) ոչ իշխանական ուժերի գործելաոճը չի փոխվում: Նույն արհեսատական օրակարգերը, վճռականության պակասն ու նեղ կուսակցական շահերի գերադասումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1484375078514229&id=100008252523676
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել