Politics.am-ը գրում է․

Մարդկության պատմությանը հայտնի էր մեկ տարօրինակ պատերազմ, հենց նման ձևակերպմամբ, չնայած այն տաօրինակ էր քաղաքական պատճառներով, սակայն այդպես էլ մտավ պատմության մեջ: Խոսքը 1939թ. Անգլիայի և Ֆրանսիայի կողմից Գերմանիային հայտարած պատերազմի մասին է:

Հենց այս պահին աշխարհում ընթանում են երկու իրարից անկախ պատերազմներ, որոնք կարելի է անվանել տարօրինակ պատերազմներ կամ նոր-տարօրինակ պատերազմներ: Մեկն այսպես կոչված ռուս-ուկրաինական պատերազմն է, մյուսը՝ Իրաքի տարածքում ընթացող անհասկանալի պատերազմը: Կանխավ ասենք, որ առաջինը անկախ ամեն ինչից, գիտական շրջանառության մեջ կմտնի այդ ձևակերպմամբ, եթե անգամ հենց Ռուսաստանի մասնակցությունն այդ ամենին չապացուցվի: Այս պատերազմներում ամեն ինչ տարօրինակ է հենց սկզբից կամ ինչպես ասում են՝ ամենավերին քաղաքական օղակից: Նման տարօրինակություններ կան նաև Իրաքում ու Սիրիայում, որոնք անմիջականորեն կապված են առաջինի հետ:

Ռազմավարական հարթություն

Արևմուտքը շատ լավ հաշվարկելով, որ Ասոցացման համաձայնագրով որևէ մի երկրի՝ առավել ևս Ուկրաինային ոչինչ խոստանալ չի կարող և ոչ մի առարկայական բան չի անելու, ամերիկյան ավանդական խորամանկ նախագծով Ռուսաստանին գցեց ծուղակը և շարունակեց ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացի ժամանակավորապես դադարեցրած գործընթացը: Միգուցե սկզբնական շրջանում հատկապես Եվրոպայում հստակ չկար գործողությունների խորքային պլան, սակայն այսօր գոնե ԱՄՆ-ում այդ պլանները հստակ են: Հաշվարկները շատ պարզ են ու հասարակ` Ռուսաստանի առաջնորդը ելնելով իր բարձր վարկանիշից և իր ամբիցիաներից կփորձի լրջորեն հակադարձել Արևմուտքին մեծ քայլերով: Որոշակի մարտավարական հաջողությունները նրան կոգևորեն այդ հարցում և ինքը, իրականությունը կորցրած, կամ ստիպված կգնա այդ ամենին այլ ելք չունենալով:

Նրան այդ հարցում կօգնի ինքը՝ Արևմուտքը, քանի որ հակաարևմտյան գործողությունները նաև գաղափարական հարթակ կլինեն ժողովրդին նախագահի շուրջը միավորվելու համար: Այսօր հենց այդպես էլ կատարվում է. Վ. Պուտինը Արևմուտքին հակադարձելու համար փորձում է ստեղծել ԽՍՀՄ-2, որը, բնականաբար, արագացնում է հակառուսական տրամադրություններն անգամ այդ նախագծի անդամության երկրներում: Դա նրան մղում է ավելի գործուն քայլերի, որն էլ ավելի է իջեցնում դիմադրողականությունն ու մեծացնում ծախսերը: Նա իրականության գիտակցումն սկսում է կորցնել ամեն քայլից հետո` անձի պաշտանմունքի դրսևորումներ են սկսում ի հայտ գալ: Ուկրաինայում մարտական գործողությունները նաև բնական գործընթաց էին որ չէին կարող չսկսվել, դա նաև Պուտինի համար հնարավորություն է՝ պատասխանելու նենգ Արևմուտքին: Արևմուտքը լռելյայն Ղրիմը զիջեց, դա ձեռնտու էր նաև, նրանք որոշ դեպքերում պատրաստ էին միգուցե հանձնել Նովոռոսիան, եթե Ռուսաստանը համաձայներ բաժանարար գծերին: Սակայն ինչ-որ գործընթացներից հետո հատկապես ԱՄՆ-ի համար սկսեց ձեռնտու լինել պատերազմը:

Ուկրաինան արհեստական խորհրդային նախագիծ էր, որը ուշ թե շուտ պետք է փլուզվեր և դա օրինաչափ է՝ ինչպես Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես հետո կլինի Ղազախստանը և այլն:

Ուկրաինական բանակը ուղղակի խայտառակ եղավ: Բանակը, որը ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացավ երկրորդ ամենամեծ զենք-զինամթերքի քանակը, որն ուներ մեծ պոտենցիալ և կարող էր հավասարը հավասարի դեմ կռվի դուրս գալ նույնիսկ (1980-ականների) ֆրանսիական բանակի դեմ, պարզապես իրավունք չուներ նման կերպ խայտառակվել: Ներկայում կողմերը այլևս կռվել չեն ուզում, մյուս կողմից, սակայն, կարծես թե այս բանակցությունները ընդամենը ուժերի վերադասավորման ու կուտակման համար են ընդամենը: Մի քիչ շատ հեշտ ստացվեցին այս բանակցությունները, մյուս կողմից էլ դրանք անպտուղ ու ոչինչ չտվող են արդյունքում: Այսինքն կրկին, մեղմ ասած, տարօրինակ են դրանք: Եթե այդքան կռվից հետո այդ տարածքները կրկին մնալու են Ուկրաինայի կազմում, ապա դա Ռուսաստանի կողմից դավաճանություն է, թե իր զորքի, թե Դոնբասի ժողովրդի հանդեպ, և կռիվն էլ հաստատ կվերսկսվի, ինչի նշանները արդեն իսկ կան: Իսկ եթե չի մնալու, ապա ուկրաինական ղեկավարությունը կգնա նոր կռվի, քանի որ դա իրենց համար ձեռնտու է, դա է ուզում նաև ԱՄՆ-ը: Պորոշենկոյի հայտարարությունները, դանդաղ վերսկսվող կրակոցները և այլն, նորից վկայում են այն բանի մասին, որ դեռ վաղ է խոսել խաղաղության վերաբերյալ. կուլիսներում շարունակվում է առևտուրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել