3525918981in.am-ը գրում է․

ԱՄՆ Վիրջինիա նահանգի իշխանությունները 31-ամյա պակիստանցի, InvoCode ընկերության ղեկավար Համադ Ակբարի դեմ պաշտոնական մեղադրանք են ներկայացրել: Նրան մեղադրում են ծրագրային ապահովության վաճառքի մեջ, որը չարտոնված հասանելիություն է տալիս ուրիշի սմարթֆոնին: Դատական փաստաթղթերում նշվում է, որ այս գործը իր տեսակով առաջինն է ԱՄՆ պատմության մեջ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Նշվում է, որ ծրագիրը հետագայում տեղադրվելով այլոց հեռախոսներում՝ հնարավորություն է ընձեռում դրան ունենալ չարտոնված հասանելիություն, մասնավորապես՝ գաղտնալսել հեռախոսազրույցները, կարդալ նամակագրությունը, դիտել լուսանկարները և էլեկտրոնային օրացույցի գրառումները:

Stealth Genie հավելվածը կարող է ներբեռնվել Apple և BlackBerry սմարթֆոններին, ինչպես նաև Android օպերացիոն համակարգով սարքավորումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել