1in.am-ը գրում է․
Մայամիի ոստիկանությունը մի կնոջ է ձերբակալել, ով իր 5 ամսական որդուն բեռնախցիկում է թաքցրել, որպեսզի մանկական նստատեղի բացակայության համար տուգանք չվճարի, հաղորդում է CBC-ն: Իրավապահները 19-ամյա Բրեոն Ուոթքինսին կանգնեցրել են կոտրված լուսատուի պատճառով: Պարզվում է, նրանք ստիպված են եղել կնոջը վեց կիլոմետր հետապնդել:
Երբ ոստիկաններին վերջապես հաջողվել է կանգեցնել մեքենան, ապա պարզվել է, որ Ուոթքինսը այն առանց վարորդական իրավունքի է վարել: Երբ կինը ոստիկանների հետ մոտեցել է ոստիկանական մեքենային, այդ պահին իրավապահները բեռնախցիկից երեխայի լաց են լսել:
Բեռնախցիկը բացելուց հետո նրանք երեխային հայտնաբերել են թփերը կտրելու համար նախատեսված մկրատների, ժանգոտված մետաղական իրերի հետ մեկտեղ, որոնք կարող էին նրան վնաս պատճառել:
Նահանգի դատարանը կնոջը մեղադրել է երեխայի հետ դաժան վերաբերվելու, սպային չենթարկվելու և առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու մեջ: Կնոջ երեխային ժամանակավորապես համապատասխան մարմիններին են հանձնել, սակայն հետագայում նրան կարող են հանձնել տատիկի խնամակալությանը:
Ուոթքինսին ձերբակալել են, իսկ ազատ արձակելու գրավի չափը յոթ հազար դոլար է սահմանվել: