2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅ ՍՊԱ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՍՊԱՆԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋԻՆԻՍ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԺ ՀԱՅՀՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Մի փոքր մտահոգիչ է: Հայտարարության նախագծում տեղ գտած որոշ դրույթներ վիճելի կարող են լինեն, քանի որ

1. զուրկ են փաստական բազայից կամ միարժեք չեն: Չի կարելի խոսել գործարքի մասին (4-րդ կետ) /ինչը եղել է անկասկած/, բայց որից արդեն հրաժարվում են թե հունգարական կողմը, թե ադրբեջանական կողմը` նշելով, թե պարտատոմսեր չեն առնվելու /գոնե այս տեքսով հերքվում է/: Այս դեպքում գոնե կարելի օգտագործել հետախոզության տվյալներ կամ ակնհայտ փաստեր: Ավելի լավ է օգտագործել ադրբեջանցի պաշտոնայների ինքնախոստովանությունները, որ 1 տարի գաղտնի բանակցություններ են եղել, որոնք ավարտվել են հայտնբի ելքով /օրինակ սա ավելի լուրջ է, քան ուղղակի խոսել գործարքի մասին ու պահանջել որ մյուսները դատապարտեն/: Օպոնենտները հաստատ ասելու են` ապացույց ներկայացրեք:
2. հայտարարությանը հաջորդելիք գործողությունների ակնարկ կամ սպասում չկա, թե ինչ է անելու ՀՀ Ազգային ժողովը այս գնահատականների հիմնա վրա... ինչ սպասի հայ հասրակությունը խորհրդարանակն ձեւաչափում, բացի սրտի մխիթարանք գնահատակնները լսելուց զատ,
3. հայտարարության 2-րդ բաժնում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք այդ տեսքով առնվազն միայն արձանագրում-գնահատական են, եւ նույն տեքսով կարծես թե պետք է լինեն առաջին մասում:
Եւ այսպես շարունակ...
Շատ ածխատելու բան կա: Ընդհանրապես տեքստը տպավորվող չէ իր գնահատակնների ու ասելիքի առումով: Ընդամենը ստանդարտ արձագանք իրավիճակին, ինչը քիչ է:
Կստացվի փուստ կրակել, այն դեպքում երբ ԱԺ հայտարարությունը կաչող է երկարաժամկետ գործողությունների ու քայլեր լինել:
Այն պարտավոր է ավելի համարձակ լինել քան ԱԳՆ կամ նախագահական դիրքորոշումները, քանի որ բազմակուսակցական, ընդդիմադիր-իշխանական կուսակցությունների դիրքորոշումներ է ներկայացնում: Մինչդեռ բացարձակ այդպիսին չէ:

Կից նյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել