Ես ՀՀ բարձրագույն կրթական հաստատություն ավարտած գործազուրկ քաղաքացի եմ, ում ավարտելուց հետո պետությունը գործով չի էլ ուզեցել ապահովի, չնայած ես միշտ պատկերացում ունեի, որ դա իրա գործառույթների մեջ մտնում է: Կողմնակի եկամուտների աղբյուր չունեմ, հիմա եթե գործնական առաջարկ ունեմ, որը իրագործելու համար ոչ այդքան շատ գումար է պետք, որը ես իմ կարճ կյանքի ընթացքում չեմ կարողացել կուտակել, որտեղի՞ց գումար հայթայթեմ, որ ընկերոջս առաջարկն իրագործեմ և գոնե ինչ-որ մի գործ անեմ:

Ճանապարհ 1. Պարտք անել, որը ցանկացած մարդու համար որն ինքնասիրություն ունի, ստորացուցիչ բան է:
Ճանապարհ 2. Գողություն անել, որը ոչ միայն օրենքի խախտում է, այլ նաև անբարոյականություն:
Ճանապարհ 3. Վարկի դիմաց սեփական գույքը գրավի տակ դնել բանկում, սակայն այս պարագայում էլ տոկոսները ահռելի են և բազմաթիվ փասթաթղթեր են պահանջվում, որից ամենախնդալուն նա է, որ պետք է եկամուտ ունենաս: էլ որ եկամուտ էի ունենում ձեր մոտ ինչի՞ էի գալիս, նամանավանդ, եթե չտալու դեպքում գույքս իրենց է մնալու...;)
Ուրիշ ճանապարհ մտքովս չի անցնում, երեքն ել իմ համար անընդունելի են, ավելի լավ է սոված սատկեմ, քան գնամ էս ճանապարհներից մեկով: Ուստի մնում ա մենակ տաքսի քշել...;) Կհանդիպենք Երևանյան ճանապարհներում, Բարին ընդ Ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել