Հ2 - խայտառակություն

Հարգելի´ պարոն /տիկին նախարար/վարչապետ/նախագահ, «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը Ձեզ է դիմում`նկատի ունենալով  Հանրային Հ2  հեռուստաընկերության կողմից ցուցադրվող Glendale Life Show հեռուստահաղորդման ահավոր վտանգավոր լինելու  և մատաղ սերնդի դաստիարակության վրա բացասաբար անդրադառնալու խնդիրը: Եթե չեք դիտել այդ հաղորդումը, ապա խնդրում ենք դիտել մի փոքր հատված, և կհամոզվեք: Կարող եք նաև այս հղումով դիտել

 

Հատկապես 32-րդ րոպեից:

Մեր կողմից նշված հաղորդումը հեռարձակվում է ժամը  22:00-ին: Բացի այդ,  օրվա ընթացքում անընդունելի անոնսներ են ցուցադրում: Սա վտանգավոր է  ոչ միայն երեխաների ու երիտասարդների արժեհամակարգի խեղման համար, այլև մեծահասակների դեգրադացման համար նույնպես: Հեռուստաընկերություններով  եթեր տրվող  հաղորդումները պիտի կրթող, դաստիարակող, համամարդկային և ազգային  բարձրագույն արժեհամակարգ ձևավորելու նշանակություն ունենան, ոչ թե բարոյալքեն հասարակությունը:

 Մենք կարծում ենք, որ նման հաղորդումները ոչ միայն պիտի արգելվեն, այլև դրանք եթեր հեռարձակողներին պիտի ենթարկել հասարակական և քրեական պատասխանատվության:

Ուստի, ելնելով վերոնշյալից` պահանջում ենք անհապաղ օրենք ընդունել և արգելել նման տեսագրությունների ցուցադրումը բոլոր հեռուստաալիքներով: Հուսով ենք` Դուք հասկանում եք նման երևույթների կարևորությունն ու լրջությունը, քանի որ ձեր երեխաները նույնպես ապահովագրված չեն նման բաներ դիտելուց:

« Հեռուստաեթերի մաքրման պահանջ » նախաձեռնություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել