Արա ես որ խոսում եմ ինձ հանում են ազգի դավաճան: Ես զգում էի, որ էս երգը սկսվելույա «վաճառվել» շաբաշի տեսքով ռեստորաններում: Զգում էի որ էս երգը զակազ են տալու չաղ փորով դեպուտատները: Մի խոսքով ես զգում էի, որ էս երգը ռաբիզնալույա:
Արդեն ռեստորաններում, բարձր գներով սկսվելա «շրջանառվել» Լիլիթ Հովհաննիսյանի «Ես եմ հորինել» երգի կլառնետային մզմզոցին:
Էն օրը հարսանիքի էի, արդեն էն «սաղս իրար պաչում ենք» պահերն ա սկսվել, մեկ էլ հարսի կողմից մի հատ կլառնետի մուզիկայի զակազներ սկսվավ: Դե ես էլ չեմ հասկանում սկզբում որ երգն են ԿԼԿԼՑՆՈՒՄ կլառնետով ու ՆՎՆՎՑՆՈՒՄ ներկաներին: Մի խոսքով 4 անգամ նույն երաժշտությունը լսելուց հետո, գլխիս մեջի լամպչկեն վառվավ ու հիշեցի տխրհառչակ մյուզիքը:
Լիլ ջան շնորհավորում եմ,: Դու հասար քո նպատակին: Եթե էս կլառնետիստը ԿԼԿԼՑՆԵԼՈՎ ՆՎՆՎՑՆՈՒՄ ա ներկաներիին ու շատ մեծ շաբաշներա ստանում, դու պատկերացնում ե՞ս դու հմի հարսանիքներ ու ռեստորաններում ՆՎՆՎՑՆԵԼՈՎ ինչ փողեր կբռնես: Մալադեց Վահրամենց թիմային աշխատանքը հասավ իրա նպատակին
Հ.Գ Արա դե որ ասում էի բոլորի խոպանն էլ ռեստորանն ա, չէիք հավատում:
Ես նախանձ չեմ, հարգանքներով՝ Անհայտ