Խոսենք ԴԵՊՐԵՍԻԱՅԻ և ՀԱԿԱԴԵՊՐԵՍԱՆՏՆԵՐԻ մասին:
Դեպրեսիա՝ ՀՄԴ-ի 10 րդ վերանայման F32 և F33 խմբերի տակ գրանցված հոգեկան խանգարում: Առաջանում է հիմնականում չլուծված ներանձնային կոնֆլիկտների և սթրեսների ֆոնի վրա: Կան դեպրեսիայի տիպեր (օրինակ՝ ռեակտիվ դեպրեսիա), որն առաջանում է շատ արագ՝ բավականին ուժեղ հույզերի ազդեցության տակ (հարազատի կորուստ և այլն): Դեպրեսիան արտահայտվում է 3 հիմնական հատկանիշներով.
1. ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄ
2. ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄ
3. ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ:
Եթե այս 3-ը կան ՄԻԱՍԻՆ, ապա խոսքը միանշանակ գնում է դեպրեսիայի մասին: Դեպրեսիան այն եզակի հոգեկան խանգարումներից է, որի ժամանակ լինում են ֆիզիոլոգիական բազմաթիվ սիմպտոմներ՝ գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, արագ սրտխփոցներ, ուժեղ քրտնարտադրություն և այլն: Կան դեպրեսիայի, այպես ասած, բարորակ և չարորակ տիպեր: Չարորակ դեպրեսիաներից է, օրինակ, աժիտացված դեպրեսիան, երբ մտավոր գործունեության և տրամադրության անկումը պահպանվում է, իսկ շարժողական արգելակում չկա: Այս դեպքում շատ է մեծանում ինքնասպանության հակվածությունը: Կան նաև դեպրեսիայի տիպեր, որոնք պայմանավորված չեն ցածր տրամադրությամբ: Օրինակ՝ ռեկուրենտ դեպրեսիան կամ մեծ դեպրեսիվ խանգարումը ընդհանրապես կարող է չարտահայտվել տրամադրության անկումով: Դեպրեսիան բուժվում է հիմնականում 2 ճանապարհով՝ հոգեթերապևտիկ և դեղորայքային: Կատարյալն այս երկուսի համադրությունն է: Որպես հոգեթերապիա՝ կարող են կիրառվել բազմաթիվ ուղղություններ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, գեշտալտ-թերապիա և այլն: Դեղորայքային բուժման ժամանակ նշանակվում են նեյրոլեպտիկներ և 3-րդ սերնդի հակադեպրեսանտներ (СИОЗС-Селективные ингибиторы обратного захвата серотонина): Հակադեպրեսանտների ազդեցության հիմնական մեխանիզմն այն է, որ նրանք արգելափակում են մոնոամինների (սերոտոնին, նորադրենալին, դոֆամին, ֆենիլէթիլամին և այլն) կազմաքանդումը մոնոամինոքսիդազի (МАО) ազդեցության տակ կամ արգելափակում էն մոնոամինների հակադարձ նեյրոնային հետգրավումը: ՀԻՇԵ՛Ք սակայն, որ սա միայն տեսական նյութ է: Ցանկացած խնդրի դեպքում ԱՆՀԱՊԱ՛Ղ դիմեք հոգեբանի, հոգեթերապևտի կամ հոգեբույժի օգնությանը: Ցանկանում ենք բոլորիդ առողջություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armpsychology/posts/703454456403947
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել