Առաջարկում եմ ՀՀ նախագահի,ՀՀ վարչապետի,ՀՀ ԱԺ նախագահի աշխատակազմից կրճատել երկուական խորհրդատուներ կամ նմանատիպ այլ պաշտոնյաներ և իրենց աշխատավրձի,ծառայողական մեքենաների ծախսերի,իրենց գործողումների ծախսերի գումարները փոխանցել ՀՀ ԿԳՆ,որպիսզի ԿԳՆ-ն էլ իր հերթին դպրոցներում ավելացնի հավաքարարների հաստիքները:Այլապես մեր դպրոցները կդիտվեն աշխարհի ամենակեղտոտ դպրոցները:Ես որպես ծնող երբեք փող չեմ տա հավաքարար պահելու համար,որպես ծնող չեմ թույլատրի երեխաս դասասենյակ մաքրի:Ներեցե՛ք,ես երեխայիս դպրոց եմ ուղարկում գիտելիք ձեռք բերելու համար,ոչ թե հավաքարար աշխատելու համար:Իսկ եթե դասասենյակ մաքրելը համարում եք դասիտարակության մի մաս,ապա թույլ տվեք ես ինքս զբաղվեմ իմ երեխայի դաստիարակությամբ:Կոչ եմ անում բոլոր ծնողներին,իրենց դպրոցներում բարձրացնեն դասասենյակի մաքրության հարցը:



