Աշնանը հղիանալու դրական և բացասական կողմերի մասինLife.panorama.am-ը գրում է․

Աշունը տարվա բոլոր եղանակներից ամենագեղեցիկն ու խորհրդավորն է: Այն բացառիկ ազդեցություն է թողնում նաև հղիության առաջին եռամսյակում գտնվող կանանց վրա՝ իր հետ բերելով թե´ դրական, թե´ բացասական մի շարք գործոններ:

Սկսենք աշնան դրական կողմերից: Աշունը ամենահրաշալի եղանակն է երեկոյան զբոսանքների համար: Հղի կանանց համար զբոսանքը կրկնակի կարևոր նշանակություն ունի, քանի որ հարստացնում է օրգանիզմը թթվածնով և նպաստում պտղի առողջ զարգացմանը: Սակայն չպետք է մոռանալ, որ աշնանը նաև շատ հեշտ է տարբեր հիվանդություններով վարակվելը: Ուստի անհրաժեշտ է չմոռանալ տաք հագուստի, մուրաբայով թեյի ու հիվանդ մարդկանց ներկայությունից խուսափելու մասին:

Աշնանը հղի լինելու հիմնական դրական կողմերից մեկն էլ այն է, որ տարվա հենց այս եղանակն է ամենահարուստը մրգերով, վիտամիններով ու տարբեր գրավիչ համերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել