Civilnet.am-ը գրում է․

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց «Շալկեից» և նահանջեց 9-րդ հորիզոնական (7 մ.): Տանտերերի կազմում մեկական անգամ աչքի ընկան Ջոել Մատիպն (10 ր.) ու Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը (23 ր.): Դորտմունդցիների միակ գոլը խփեց Պիեր Էմերիկ Օբամեյանգը (26 ր.): Փաստորեն «Բորուսիան» երկրորդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթել առանց վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի:

Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Քյոլնի» նկատմամբ ու վաստակած 14 միավորով ամրապնդեց առաջատարի դիրքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել