Գիտության և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման տեմպերը երբեմն ցնցում են: Այն, ինչ 10 տարի առաջ կարելի էր տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում, հիմա արդեն դառնում է մեր կյանքի անբաժանելի մասը: Ի՞նչ են մեզ խոստանում գիտնականները մոտակա տասնամյակում: Նյութը նվիրված է մասնագետների կողմից արված  10 ամենահամարձակ կանխատեսումներին` մոտոկա մի քանի տարիների համար:


1)Կենսատեխնոլոգիա

Ժամանակակից զարգացումները հնարավորություն են տալիս այն մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով կորցրել են վերջույթները, ամբողջությամբ ղեկավարել արհեստական ձոռքերը, որոնք կարող են բարձրացնել տարբեր առարկաներ, աշխատել մանր և փխրուն նյութերի  հետ: Touch Bionics ընկերությունը ստեղծել է Pro Digits ձեռքը, որն արտադրվում է պլաստիկ նյութով պատված հավաքածուով, ինչն ամբողջության նմանեցված է մարդկային մաշկին: Ձեռքի կառավարումն ամբողջովին իրականացվում է մտքի միջոցով, և նրա տեղադրումը չի պահանջում որևէ վիրահատություն: Մարմնի այս նորարարական մասի արժեքն ընդհամենը 50 հազար դոլլար է:

 2)Ճարտարապետություն

Դուբայը հայտնի է յուրօրինակ ճարտարապետական շինություններով, բայց հարցը միայն վերջիններիս բարձրության ու շինարարության համար ներդրված դրամական միջոցների մեջ չէ: Եզակի շինությունը, որը կարելի է գտնել միայն Արաբական Միացյալ էմիրություններում, բաղկացած կլինի վայրկյանում 6 մետր արագությամբ պտտվող 59 հարկերից: Շարժվող շինության մեջ գտնվողների համար դա նկատելի չի լինի, բացառությամբ լուսամուտի հետևում գտնվող սարքի փոփոխության դեպքը: Սակայն երկնաքերի գլխավոր առանձնահատկությունը նրա յուրահատուկ տեսքի մեջ չէ: Հիմական նորամուծությունները թաքնված են պտտման մեխանիզմի մեջ: Էներգիայի աղբյուր հանդիսանում են հարկերի մեջ տեղակայված քամու տուրբինները: Նրանց էներգիան կբավականեցնի ոչ միայն հարկերի շարժման, այլև երկնաքերի էլեկտրասնուցման և մի քանի մոտակա շինությունների համար:

3)Համակարգչային տեխնոլոգիաներ


Շատերն են լսել Մուրի օրենքի մասին: Օրենքի էությունը կայանում է նրանում, որ ամեն տարի տրանզիստորների քանակը, որոնք կարելի է տեղավորել համակարգչային չիպի մեջ, կրկնակի մեծանում է` համապատասխանաբար բարձրացնելով նաև աշխատանքի արագությունը: Չնայած նրան, որ ինքը` Մուրը, հայտարարել է, որ 2020 թվականին օրենքը ինքնին կհնանա, քանի որ չիպում տեղադրված կլինի տրանզիստորների առավելագույն հնարավոր քանակությունը,  գիտնականները, չհակասելով ֆիզիկայի օրենքներին, փորձում են անցնել բոլոր ռեկորդները:

Օրինակ, Gartber-ի գիտաշխատող Ջիմ Թալլին և հայտնի ֆուտուրոլոգ Ռեյ Կուրցվեյլը համարում են, որ տեղափոխող միջոցների քանակությունը անընդհատ կաճի նանոտեխնոլոգիայի օգտագործման հաշվին: Տեսանելի ապագայում չիպերը կհավաքվեն առանձին մոլեկուլներից ու ատոմներից:
Նորարարությունները կազդեն նաև համակարգչի արտաքին տեսքի վրա: Ներկայիս ամենաբարակ նեթբուքը համարվում է MacBook Air-ը: Intel ընկերության մեխանիկները հավաստիացնում են, որ սա հնարավորությունների սահմանափակում չէ: 10 տարիների ընթացքում կանհետանա ստեղնաշար և համակարգչային մկնիկ օգտագործելու անհրաժեշտությունը, քանի որ հնարավոր կլինի համակարգիչը կառավարել մտքի միջոցով: Նրանք նաև համոզված են մոտ ապագայում ուղեղի իմպլատների զանգվածային տեղադրմանը:

4)Ավտոմեքենայաշինություն

Ժամանակակից գիտնականները համարում են, որ ապագայում որպես վառելիք կհանդիսանա էլեկտրաէներգիան: Հիմա արդեն մշակվել և բաց է թողնվել էլեկտրականությամբ աշխատող սեդան Tesla Model S-ը: Ավտոմեխանիկների խոսքով, մի քանի տարուց այն հասանելի կդառնա 35 հազար դոլլարով: Բացի այդ, Tesla-ի արտադրողները պատրաստ են արտադրության տեխնոլոգիաներով կիսվել խոշոր ավտոարտադրողների հետ: Այդ իսկ պատճառով, ամբողջովին իրատեսական է, որ 2020 թվականին մարդիկ ամբողջովին անցում կկատարեն էլեկտրական մեքենաների:

5)Փոխազդեցությունը շրջապատող աշխարհի հետ

Համացանցի և «խելացի» գործիքների հայտնվելուն մեկտեղ մարդու և շրջակա աշխարհի փոխազդեցությունը նշանակալիորեն պարզեցվել է:Մոտակա ժամանակներում մշակողները խոստանում են աշխարհի հետ շփման շատ ավելի պարզ մոդել: Առաջին քայլով հայտնի դարձան Google ակնոցները, որոնց օգնությամբ բավական է նայել առարկային` ստանալու համար նրա մասին ամբողջական և մանրամասն տեղեկատվություն: Գիտական շրջանակներում փոխազդեցության այդ տեսակն անվանել են «լրացված իրականություն» և համարվում է, որ այն 10 տարուց կդառնա մարդու մշտական ուղեկիցը:

6)Էներգիա

Երկրի խորքից հանվող վառելիքի պաշարները շուտով կվերջանան կամ էլ նրանց օգտագործումը կդադարեցվի մեկ այլ պատճառով: Այդպիսի պատճառներից մեկը գիտնականները համարում են արևային էներգիայի գնի իջեցումը: Բացի այդ, արևային էներգիայի ծավալները տարեկան 2 անգամ ավելանում են, և այդպես կշարունակվի 20 տարիների ընթացքում:
Դեռևս 2010 թվականին Sandia ընկերությունը ներկայացրեց արևային մարտկոցների նոր տեսակ, որոնց պատրաստման համար պահանջվում են հարյուր անգամ ավելի քիչ նյութեր, քան այդ ժամանակ գոյություն ունեցող սարքերը: Դրա հետ մեկտեղ Sandia-ի ստեղծած մարտկոցները պահպանում են էներգիայի շատ ավելի մեծ ծավալ, ուստի զարմանալի չէ, որ մեր ապագան հիմնված կլինի հենց այսպիսի տեխնոլոգիաների վրա:


7)Բժշկություն

Դեռևս բավականին սուր է կանգնած դոնոր հանդիսացող օրգանների խնդիրրը: Սակայն գիտնականները պլանավորում են մոտակա ժամանակներում լուծել այն 3D-տպիչի օգնությամբ: Արդեն իսկ անց են կացվել մարդու ներքին օրգանների տպման փորձեր: Օրինակ Organovo ընկերությունը հաջողությամբ կարողացավ ստեղծել  3D-տպիչով զարգացված օրգան:
Ներքին օրգանների ստեղծումը միակ բանը չէ, ինչի վրա աշխատում են ժամանակակից գիտնական-բժիշկները: Նանոտեխնոլոգիայի և գենոմի փոփոխման միջոցով գիտնականները պատրաստ են բժշկության մեջ հեղափոխություն իրականացնել` սովորելով բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շիզոֆրենիան և աուտիզմը գենետիկական մակարդակում:

8)Գիտական ներուժ

Համացանցի հայտնվելը դարձել է շրջադարձային իրադարձություն գիտության զարգացման համար: Այլևս պետք չեն միլիոնավոր դրամական միջոցներ գաղափարների զանգվածային ներկայացման համար: Ինտերնետային որոշ ծառայությունները հավաքում են միլիոնավոր դոլլարներ նույնիսկ ամենայուրօրինակ  և խենթ մտքերի համար: Յուրաքանչյուրը, որ սկսում է web-կայքերից` այնտեղ ներկայացնելով իր բիզնես-ծրագիրը, կարող է հասնել փառահեղ փարձունքների գիտության և բիզնեսի բնագավառներում: Համացանցը բոլորին պահում է հավասար վիճակում, որտեղ հաջողությունը կախված է միայն մտքերի էականության մակարդակից և դրանք փոխանցելու կարողությունից:

9)Աշխատանքներ

Դեռ հեռու են այն ժամանակները, երբ ռոբոտները օժտված կլինեն ինտելեկտով և կկարողանան ամբողջությամբ իրենց վրա վերցնել այն աշխատանքը, որ հիմա մարդիկ են կատարում: Բայց հիմա արդեն մեքենաներն էլ կարող են արտահայտել իրենց զգացմունքները և արձագանքել զրուցակցի ձայնի տոնին: Դեռ չասենք ֆիզիկական աշխատանք կատարելու մասին:

10)Նանոհագուստ

Այս ոլորտում գիտնականներն ընտրել են զարգացման 3 ուղղություններ` նանոմանրաթելեր, նանոգեներատորներ և անջրանցիկնանոմանրաթելեր:

Առաջինները տասնյակ անգամ մեծացնում են հագուստը կրելու ժամանակահատվածը  և դրա հետ մեկտեղ բավարարում են մարդկանց կարիքները: Դրանց օգնությամբ շարժման ժամանակ էներգիա է արտադրվում` մարդուն դարձնելով շարժական փոքր էլեկտրակայան: Անջրանցիկ նանոմանրաթելերը հնարավորություն կտան ստեղծել հագուստ, որը նույնիսկ մի քանի ամիս անձրևի տակ մնալուց հետո, ամբողջովին չոր կմնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել