
Սեպտեմբերի 23-ին հնդկական Նյու-Դելի քաղաքում սպիտակ վագրը հոշոտել է իր մոտ ընկած դեռահասին։ Արյունալի տեսարանի ականատեսն են եղել տասնյակ մարդիկ։

Երիտասարդը, որը փորձում էր ավելի ուշադիր զննել կենդանիներին պատահաբար ցած է ընկնում։ Նրան իսկույն մոտենում է գազանանոցի բնակիչներից մեկը՝ Վիջայ անունով սպիտակ վագրը։ Սարսափահար երիտասարդը սկսեց քարեր նետել վագրի վրա, որից հետո վագրը հարձակվեց։ Գազանը հոշոտում էր նրան մոտ 10 րոպե, մինչև դեպքի վայր եկան գազանանոցի աշխատողները, ովքեր հում մսով գայթակղեցին վագրին և փակեցին իր վանդակում։ Չնայած որ պատանին արդեն մահացել էր։





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



