Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամյան. Նախագահի ելույթից մենք զգացինք մեր հանրապետության զորությունըPanorama.am-ը գրում է․

Ամերիկայի Արևելյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամյանն, անդրադառնալով ՀՀ նախագահի ՄԱԿ ԳԱ 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթին, բարձր է գնահատել այն և իր շնորհակալություն ու հպարտությունը հայտնեց այդ կապակցութմաբ: 

«Panorama.am»-ի թղթակիցը Նյու Յորքից հայտնում է, որ Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամյանը իր խոսքում նշել է.  «Ուրախ ենք, որ Հայաստանի նախագահը այս անգամ ևս ներկա եղավ ՄԱԿ ընդհանուր ժողովի բացման արարողությանը և նաև իր խոսքը, պատգամը ներկայացրեց: Դա մեզ համար մեծ ուրախություն է: Նաև հպարտ ենք, մասնավորապես լսելով, ներկա լինելով ՄԱԿ-ում նախագահի խոսքի ներկայացմանը: Մենք հպարտ զգացինք, որովհետև իր խոսքում զգացինք ինքնավստահություն, մենք զգացինք մեր հանրապետության զորությունը հակառակ նրան, որ մենք ունենք մեր խնդիրները` թե´ քաղաքական, թե´ տնտեսական: Բայց այդ խոսքում մենք լսեցինք նաև մեր արդար պահանջների հնչյունը: Այնպես որ` շնորհակալ ենք պարոն նախագահին, որ այդ ոճով ներկայացրեց իր խոսքը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել