Թուրք նկարիչ Մեսութ Քուլը մանրակերտ գեղանկարներ է ստեղծում։ Նա իբրև կտավ օգտագործում է շատ փոքրիկ պարագաներ, օրինակ՝ բրնձի հատիկ, փետուր, արևածաղկի սերմ և այլն։ Նա մի քանի տարի առաջ սկսեց ուսումնասիրել միկրոնկարչությունը։ Մեսութը զրույց ունեցավ մի հմուտ նկարչի հետ, ով մեծ ազդեցություն գործեց նրա վրա։ Այդ նկարիչը պնդում էր, որ արվեստի մեջ  ամենից կարևոր է նորարարությունը։ Մեսութն էլ որոշեց իր նորարարական խոսքն ասել գեղանկարչության ոլորտում՝ գեղանկարներ ստեղծելով միկրոսկոպիկ չափսերի առարկաների վրա։ Ցանկացած նկարիչ էլ կարող է նկարել մեծ կտավի վրա, սակայն յուրաքանչյուրին տրված չէ նկարել աննշան չափերի առարկաների վրա։ Մեսութը խոշորացույց չի օգտագործում ստեղծագործական գործընթացում, սակայն նրա ստեղծագործությունները դիտողների համար դժվար կլինի գնահատել նրա ստեղծագործությունների ողջ գեղեցկությունը առանց խոշորացույցի։ Նա նշում է, որ ցանկանում է իր արվեստի միջոցով գլոբալ լեզու ստեղծել, որը հասանելի կլինի բոլոր մարդկանց։ 

Փոքրիկ նկարակալ ու Էյֆելյան աշտարակի գեղանկար 

Փետուր 

Բալատրենի

Դդումի կորիզ 

Թիթեռ

Լապշա

Կարապի փետուր 

Արևածաղկի սերմ

Բրնձի հատիկ

Գրպանի ժամացույց

Գրպանի ժամացույց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել