Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը իշխանության եկավ 2011 թ.-ին՝ հոր մահից հետո։ Այս հոդվածում մենք ծաղկաքաղ ենք արել Կիմ Ջոնգ Ունի ամենաարտառոց ու զվարճալի լուսանկարները, որոնք նկարվել են նրա պաշտոնավարման օրոք։ Այս լուսանկարներում մեծն առաջնորդը պարզապես անդիմադրելի է։

Երջանիկ հանդիպում անասունների հետ. Հյուսիսային Կորեայի առաջնորդը Հյուսիսային Կորեայի բանակի N 621 անասնաբուծարան կատարած այցելության ժամանակ։

Ձյունաճերմակ ժպիտ սնկի գործարանում։

Կիմ Ջոնգ Ունի այցելությունը Կորեայի ազգային բանակի գործարան։ Այցելության ընթացքում նա անցավ հացի և հրուշակեղենի արտադրամասով։

Կիմ Ջոնգ Ունը այցելում է քսանյութերի գործարան «Chonji»։ Այցի ընթացքում Կիմը կոչ է արել բարձրացնել հյուսիսկորեական արտադրանքների որակը, որպեսզի դրանք մրցունակ լինեն միջազգային շուկայում։ Հա, մեկ էլ

Ջոնգ Ունը հրահանգներ է տալիս Փխենյանի կղմինդրների գործարանի աշխատակիցներին։ Փաստորեն, մարդը կղմինդրներից էլ է գլուխ հանում։

Ջոնգ Ունի այցելում է Փխենյանի գուլպաների գործարանը։ Հապա տեսեք, թե ինչպիսի խորազնին հայացքով է նա ուսումնասիրում գուլպաները։ Նրա «փորձագիտական եզրակացությունը» գուլպաների որակի մասին հրապարակվել է «Նոդոն Սինմում» ամսագրում։

Մեկ այլ լուսանկար «Chonji» քսանյութերի գործարանում։ Համաձայնվեք, որ Կիմի ժպիտը պարզապես անդիմադրելի է։

Իսկ այստեղ նա ստանձնել է աշխղեկի պարտականությունները ու կարգադրություններ է տալիս Հյուսիսային Կորեայի հանգստյան տներից մեկի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ։

Կիմ Ջոնգ Ունը ստուգում է Հյուսիսային Կորեայի գիտնականների համար կառուցված նոր շենքի տներից մեկի ներքնակի որակը։

Կիմ-Ջոնգ Ունը հեծնել է ձին և խրոխտ հայացք ընդունել ֆոտոխցիկների առաջ։ Այո, նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ իսկական ասպետ է։

Ինչ խոսք, Կիմը շատ ֆոտոգենիկ է։

2012 թ.-ին Կիմը պաշտոնապես ներկայացրեց իր կնոջը՝ Ռի Սոլ Ջուին։ Երջանիկ զույգը շրջում է Փխենյանի «Ռունգնա» զվարճանքների այգում։

«Ռոնգնա» զվարճանքների այգու բացման կապակցությամբ Կիմը կնոջ հետ այցելել էր այգի։ Ամեն ինչ անձամբ փորձարկելու սովորության համաձայն նա որոշեց փորձարկել կարուսելները։

Կիմ Ջոնգ Ունի հանդիպումը NBA-ի աստղ Դենիս Ռոդմենի հետ։ Լուսանկարին նայելով՝ կարելի է կարծել, որ Կիմ Ջոնգին դուր չի եկել Դենիսի խաղաոճը կամ էլ նա պարզապես ավանդույթի համաձայն հրահանգներ է տալիս նախկին բասկետբոլիստին։

Երեխաները միշտ էլ հրճվանքով են ընդունել Կիմ Ջոնգ Ունին։

Այնքան մեծ հրճվանքով, որ անգամ արցունքները չեն կարողանում զսպել։

Անգամ այծերն են երջանկանում Կիմին տեսնելով։

Իսկ թե ինչպես են դիմավորում Կիմին զինվորները, դատեք ինքներդ։

Կիմ Ջոնգ Ունը ամենուր է երջանկություն սփռում։ Հյուսիսային Կորեայի բանակի ջոկատներից մեկում նկարված այս լուսանկարը դրա վառ ապացույցն է։

Կիմ Ջոնգ Ունը նորակառույց հիվանդանոցում։ Արդեն հասցրեց աղտոտել օդը ծխախոտի ծխով, բայց ոչինչ. նրան կարելի է։




