10057797061in.am-ը գրում է.

Չեխիայում սեպտեմբերի վերջին շաբաթ օրը ավանդաբար նշվում է Չեխական գարեջրի օրը՝ հաղորդում է հանրապետական ռադիոն։

Տոնին մասնակցում են ավելի քան 2 հազար ռեստորաններ, պանդոկներ և գարեջրատներ հանրապետության բոլոր անկյուններում։

«Չեխիան իրավամբ համարվում է «գարեջրային ազգ», որովհետև շարունակում է պահպանել այդ ըմպելիքի օգտագործման համաշխարհային առաջնությունը։ Մեզանում յուրաքանչյուր մեկ մարդ տարեկան խմում է մոտավորապես 144 լիտր գարեջուր»,- ասել է Գարեջրագործների չեխական միության գործադիր տնօրեն Վլադիմիր Բալախը։

Ճգնաժամային մի քանի տարիներից հետո Չեխիայում այդ ըմպելիքի արտադրությունն ու օգտագործումը կրկին մեծացել է: Անցած տարի հանրապետությունում արտադրվել է 15.5 միլիոն հեկտոլիտր գարեջուր, որից 3.5 մլն-ը արտահանվել է տասնյակ երկրներ։

Հանրապետության բազմաթիվ քաղաքներում Չեխական գարեջրի օրը ուղեկցվում է ժողովրդական տոնախմբություններով, ժողովրդական համույթների ելույթներով, շրջանի լավագույն գարեջրի կամ դատարկած գավաթների թվի մրցույթներով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել