Newmag.am-ը գրում է․

Գավառի քաղաքային բյուջեից հրապարակի վերակառուցման համար ոչ մի լումա չի տրամադրվել: Ամիսներ առաջ Արմնյուզի «ԳավառGate. որտե՞ղ են կորել միլիոնները`անհետացած գումարների փնտրտուքով. մաս 4» տեսանյութում Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանը այլ բան էր պնդում:

 Այս հայտարարությունից հետո ոչ մի կերպ հնարավոր չեղավ գտնել Գավառի քաղաքային բյուջեն, քաղաքապետարանի կայքում տեղադրված չէր, իսկ  Տեղեկատվություն ստանալու հարցումները մնացին անպատասխան: Նույնիսկ հեռախոսով հարցման մասին տեղեկացնելը քաղաքապետարանը թողեց անպատասխան: Ստիպված դիմեցինք «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»՝  բյուջեի նախագիծը պահանջելու և ստանալու համար:  Ամիսներ անց քաղաքապետարանը հարցմանը պատասխանել է, որ քաղաքային բյուջեից հրապարակի նորոգման համար գումար չի ծախսվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել