Պենտագոնի ղեկավար. ԱՄՆ-ն  իր գործողությունները չի համակարգում Սիրիայի ներկայիս իշխանությունների հետPanorama.am-ը գրում է․

ԱՄՆ-ն չի համակարգում և չի պատրաստվում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ գործողությունները համակարգել Սիրիայի ներկայիս իշխանությունների հետ: «Իտար-տասս»-ը հայտնում է, որ  այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեգելը: 

«Ասադի վարչակարգի հետ գործողությունների համակարգում չկա և չի լինելու»,-ասել է նախարարը՝ հերթական անգամ ներկայացնելով ԱՄՆ-ի տեսակետն այն հարցի շուրջ, որ Դամասկոսի գործող իշխանությունները կորցրել են լեգիտիմությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել