thumb-(2)1in.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը նշել է, որ ցանկացած ֆուտբոլիստ հանգստանալու կարիք ունի և պետք է անի դա, եթե հնարավորություն է ստանում:

«Կարծում եմ` մենք պետք է հոգ տանենք մեր մարզավիճակի մասին: Մանավանդ երկար մրցաշրջանից հետո, երբ մասնակցում ես աշխարհի առաջնությանը, դա անհրաժեշտ է: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ միշտ պետք է հանգստանա, եթե հնարավորություն ունի:

Ինչ վերաբերում է իմ տարիքին, ապա այժմ ես ինձ ավելի լավ եմ զգում: Որքան տարիքս մեծանում է, այնքան բարելավում եմ խաղային որակներս»,- Goal-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել