1in.am-ը գրում է․
Վենետիկ են ժամանում կինոյի ու շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներ՝ մասնակցելու ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի ու նրա ընտրյալի՝ փաստաբան Ամալ Ալամուդինի հարսանիքին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Քաղաքում հավաքվել են լրագրողներ ու լոուսանկարիչներ ամբողջ աշխարհից՝ ցանկանալով անմահացնել իրադարձությունը, որն արդեն անվանում են «տասնամյակի հարսանիք»:
Քլունիի աստղային հյուրերը այնքան էլ չեն ցանկանում շփվել մամուլի ներկայացուցիչների հետ:
Դերասանը պայմանավորվածություն ունի սպասարկող անձնակազմի հետ, որին կսպառնա 5 հազար եվրո տուգանք, եթե ինչ-որ մեկը բացահայտի 3 օր տևող հանդիսության մանրամասները:
Ամուսնության կնքումը տեղի կունենա երկուշաբթի՝ Վենետիկի քաղաքապետարանի շենքում: Քաղաքային իշխանությունները արդեն հատուկ հրաման են արձակել, որով սահմանափակվում է Մեծ ջրանցքով երթևեկությունը: