Բարև ընթերցող ջան, լավ նորություն ունեմ, որովհետև ոնց որ թե վերջնականապես կկարողանանք Նեմեցին «Դավայդասվիդանիա» ասել ու դա կլինի ոչ ավելի ուշ քան վաղը։
Դե երևի գիտես արդեն, որ արտահերթ խորհրդարակնական նիստ պետք ա լինի վաղը, որպեսզի քննարկվի Հունգարիայի պահերը, դե իսկ ձեռքի հետ էլ՝ մանդատից հրաժարվելու մասին Նեմեցի դիմումը։
Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես խորհրդարանին կներկայացնի Նեմեցի դիմումը և քվեարկությամբ Նեմեցին ֆուկ կանեն խորհրդարանից։ Դա ըստ ամենայնի կարելի է արդեն կայացած փաստ համար, քանի որ Գալւստ Սահակյանը հաստատել է, որ Նեմեցը իր դիմումը հետ վերցնելու մասին հարց չի բարձրացրել ՀՀԿ-ում և վստահություն է հայտնել, որ վերջին պահին նման հարցը չէր թողնվի։
Այնպես որ, կարելի է թեթև շունչ քաշել, որոշ մարդկանց կողմից տարածվող լուրերը, թե նեմեցը հաստատակամ է մանդատից հրաժարվելու դիմումը ետ վերցնելու հարցում, իրենց հաստատումը չգտան։ Վաղը չէէ մյուս օրն արդեն կունենանք գերմանազերծված խորհրդարան։
Նյութի աղբյուր՝ http://dzkanachq.blogspot.com/2012/09/blog-post_4.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




