Այս սարսուռ առաջացնող լուսանկարների շարքը ստեղծել է գերմանացի լուսանկարիչ  Walter Schels-ը ու իր գործընկեր Բիթ Լակոտան, ով վավերագրում էր լուսանկարվող մարդկանց հետ ունեցած հարցազրույցները իրենց կյանքի վերջին օրերին։
Այս հետաքրքիր նախագիծը շատ բան է բացահայտում մարդկային կյանքի ու մահվան մասին։

Առաջին դիմանակարը՝ դեկտեմբեր 5, 2003թ․

Edelgard Clavey Life Before Death

Էդելգարդ Քլեյվի 67  տարեկան

Էդելգարդը ամուսնալուծվել է, երբ դեռ տասնութ տարեկան էր։ Դրանից ի վեր նա միշտ միայնակ է ապրել։ Նա երեխաներ չուներ։ Դեռ դեռահաս տարիքից նա բողոքական եկեղեցու ակտիվ անդամ էր։ Մահվանից մեկ տարի առաջ նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել ու իր վերջին օրերը նա անց էր կացրել անկողնուն գամված։ Հիվանդ ժամանակ նա ցանկանում էր մահանալ, որովհետև իրեն բեռ էր զգում հասարակության ուսերին։

Երկրորդ դիմանկարը՝ հունվարի 4, 2004թ․

Edelgard Clavey

«Մահը մարդու հասունության ստուգոմն է։ Յուրաքանչյուրն ինքը պետք է դրա միջով անցնի։ Ես շատ եմ ուզում մահանալ։ Ես ուզում են այն հսկայական արտակարգ լույսի մի մասը դառնալ։ Սակայն մահանալը դժվար գործ է։ Մահն է գործընթացը կառավարում, ես չեմ կարող ազդել դրա վրա։ Միակ բանը, որ կարող եմ անել սպասելն է։ Ինձ կյանք է տրվել, որը ստիպված էի ապրել, հիմա ես այն հետ եմ վերադարձնում»։

Առաջին դիմանակարը՝ դեկտեմբեր 5, 2003թ․

Maria Hai-Anh Tuyet Cao

Մարիա Հայ-Անհ Տույետ Կաո, 52 տարեկան

Մարիան ասում էր. «Մահը ոչինչ է։ Ես գրկաբաց կընդունեմ մահը, դա հավերժ չէ։ Հետո, երբ մենք հանդիպենք Աստծուն, մենք կգեղեցկանանք։ ...Մենք հետ ենք վերադառնում Երկիր միայն երբ վերջին վայրկյաններին դեռևս կապված ենք լինում այլ մարդու»։

Երկրորդ դիմանակարը՝ փետրվար 15, 2004թ․

Maria Hai-Anh Tuyet Cao Life Before Death

Մարիայի մտքերը մահվան մասին կապված են Չինգ Հայի հոգևոր հավատալիքների հետ։ Նա հավատում էր, որ մեդիտացիայի ժամանակ արդեն եղել այնտեղ, ուր  մահանալուց հետո են գնում։

Առաջին դիմանակարը՝ հունվար 16, 2004թ․

Beate Taube Life Before Death

Բիթ Թոբ, 44 տարեկան

Բիթը բուժում էր ստանում կրծքի քաղցկեղի  համար արդեն 4 տարի։ Սակայն այն ժամանակ, երբ նախագծի հեղինակները հանդիպեցին Բիթին, նա իր բուժման վերջին՝ քիմիաթերապիայի փուլն էր անցնում և գիտեր, որ մահանում է։ Նա նույնիսկ այցելել էր ու տեսել այն տեղը, որտեղ պետք է թաղվեր։

Երկրորդ դիմանակարը՝ մարտ 10, 2004թ․

Beate Taube Life Before Death

Բիթը կարծում էր, որ ամուսնու ու երեխաների համար չափազանց ծանր կլիներ, եթե նրանք իր հետ մնային։ Իր մահվան պահին նա ամբողջովին մենակ էր. նրա ամուսինը խոհանոցում սուրճ էր պատրաստում։ Ավելի ուշ ամուսինը պատմել է, որ ափսոսում ու հիասթափություն է զգում, որ չի կարողացել նրա հետ լինել այդ պահին ու բռնել նրա ձեռքը, սակայն գիտեր, որ դա հենց այն էր, ինչ Բիթն ուզում էր. «միայնակ հեռանալը նրա համար ավելի հեշտ կլիներ»։

Առաջին դիմանակարը՝ փետրվարի 17, 2004թ․

Rita Schoffler Life Before Death

Ռիտա Սքոֆլեր 62 տարեկան

Ռիտան ու իր ամուսինը ամուսնալուծվել են 17 տարի առաջ, մինչև Ռիտայի քաղցկեցով հիվանդանալը։ Սակայն, երբ նա իմացավ, որ իրեն ապրելու շատ ժամանակ չի մնացել նա հասկացավ, թե ինչ է  ուզում անել. նա ցանկանում էր նորից խոսել ամուսնու հետ։ Այնքա՜ն ժամանակ էր անցել իրենց բաժանումից. նա թույլ չէր տվել երեխաների ու հոր հանդիպումը ու վերքերը չափազանց խորն էին։

Երկրորդ դիմանակարը՝ մայիսի 10, 2004թ․

Rita Schoffler Life Before Death

Երբ նա զանգահարեց ամուսնուն ու ասաց որ մահանում է, ամուսինն ասաց, որ միանգամից նրան տեսնելու կգնա։  Արդեն 20 տարի էր, որ նրանք ոչ մի բառ չէին փոխանակել, սակայն նա ասաց, որ այնտեղ կլինի։ «Ես չպետք է այսքան երկար սպասեի ներելու ու մոռանալու համար։ Ես դեռ սիրում եմ նրան անկախ ամեն բանի»։ Շաբաթներ շարունակ նրա միակ ցանկությունը մեռնելն էր, սակայն նա ասած. «Հիմա ես կցանկանայի մի վերջին անգամ մասնակցել կյանքին...»։

Առաջին դիմանակարը՝ նոյեմբեր 19, 2003թ․

Heiner Schmitz Life Before Death

Հեյներ Շմից 52 տարեկան

Հեյները արագ էր խոսում ու ճշգրիտ, սակայն ոչ առանց խորության։ Երբ նա նկատեց քանավորված պատկերում ուղեղի վնասված մասերը, նա միանգմից հասկացավ, որ ապրելու շատ ժամանակ  չի մնացել իրեն։

Երկրորդ դիմանակարը՝ դեկտեմբեր 14, 2003թ․

Heiner Schmitz Life Before Death

Հեների ընկերնները չէին ցանկանում, որ նա տխրի ու փորձում էին շեղել նրա ուշադրությունը։ Նրանք ֆուտբոլ էին դիտում նրա հետ, ինչպես նախկինում. գարեջուր խմում ու ծխախոտ ծխում՝ փոքրիկ երեկույթ կազմակերպելով նրա սենյակում։ Նրանցից ոմանք հրաժեշտ տալիս նույնիսկ ասում էին. «շուտ լավացիր»։  «Սակայն նրանք երբեք չէին հարցնում, թե ինչպես եմ զգում, միթե չէին հասկանում որ մեռնում եմ»։

Առաջին դիմանակարը՝ դեկտեմբեր 31, 2002թ

Roswitha Pacholleck Life Before Death

Ռոսվիտա Պաչոլեկ, 47 տարեկան

«Սա աբսուրդ է, միայն հիմա, երբ քաղցկեղ ունեմ, կյանքում առաջին անգամ ցանկանում եմ ապրել։ Այստեղ լավ մարդիկ են։ Ես վայելում եմ այստեղ լինելուս ամեն օրը, դրանից առաջ կյանքս այնքան էլ ուրիախ չէր»։

 Երկրորդ դիմանակարը՝ մարտի 6, 2003թ

Roswitha Pacholleck Life Before Death

Սակայն նա ոչ-ոքի դրա համար չի մեղադնրում։ Նույնիսկ ինքն իրեն։ Նա խաղաղություն է կնքել բոլորի հետ, այսպես նա ինքն էր ասում։ Նա գնահատում էր այն հարգանքն ու գթասրտությունը, որ նրա հանդեպ ցուցաբերում էին հիվանդանոցում։ Ես գիտեմ, որ մահանում եմ, բայց ով գիտե. գուցե հրա՞շք տեղի ունենա։ Նա ասում էր, որ եթե նա առողջանա, կամավոր աշխատանք կանի հիվանդանոցում։

Առաջին դիմանակարը՝ փետրվար 6, 2003թ

Klara Behrens Life Before Death

Կլարա Բեհրենս, 83 տարեկան

Կլարա Բեհրանսը գիտեր, որ իրեն շատ ժամանակ չի մնացել ապրիելու. «Երբեմն ես դեռ հույս ունեմ, որ կլավանամ, սակայն երբ սիրտս խառնում է, ես այլևս չեմ ցանկանում շարունակել ապրել...»

Երկրորդ դիմանկարը՝ մարտ 3, 2004թ․

Klara Behrens

«Հետաքրքիր է. հնարավո՞ր է երկրորդ հնարավորությունը ստանալ կյանքում։ Չեմ կարծում։ Ես չեմ վախենում մահվանից. ես պարզապես կլինեմ անապատի միլիոնավոր ու միլիարդավոր հատիկներից մեկը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել