Tert.am-ը գրում է․

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած իրելույթում տարածաշրջանում առկա շատ հարցերի վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց շատ ուժեղ և հստակ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանը Ջոն Հեֆերնը, ով Նյու Յորքում մասնակցում էր «Արմթեք-2014» ամենամյա համաժողովին: 

«Որևէ անակնկալ չկար, նա ուժեղ տեսակետներ ունի տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ, սա տարածաշրջան է, որտեղ դժվարլուծելի հարցեր կան: Հայաստանն այս տարածաշրջանում շատ լուրջ մարտահրավերների է առերեսվում, և նախագահն իր տեսակետն արտահայտեց շատ ուժեղ կերպով և շատ հստակ»,- ասաց ԱՄՆ դեսպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել