NorthIndia_1_News__1221078fԶբոսաշրջության համաշխարհային օրը սահմանվել է 1979-ին՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից, իսպանական Տորեմոլինո քաղաքում, և ամեն տարի նշվում է սեպտեմբերի 27-ին:

Տոնի նպատակն է զբոսաշրջության պրոպագանդան, համաշխարհային հանրության տնտեսության մեջ տուրիզմի ունեցած ներդրման լուսաբանումը, տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը: Այն կոչված է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել զբոսաշրջության կարևորության և դրա սոցիալական, մշակութային, տնտեսական նշանակության վրա:

Տոնը ավելի քան 30 տարի նշվում է աշխարհի շատ երկրներում: Այդ օրը տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ և փառատոներ՝ նվիրված զբոսաշրջությանը և զբոսաշրջային բիզնեսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել