Ժամեր առաջ Իսպանիայի առաջնությունում, ՙՙԷլչե՚՚-ՙՙՍելտա՚՚ խաղով մեկնարկել է վեցերորդ տուրը: Հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ են տարել:
Ավարտվող շաբաթվա ընթացքում տեղի ունեցան հինգերորդ տուրի հանդիպումներն, որոնց արդյունքում՝ մրցաշարային աղյուսակում եռիշխնություն է:
Առաջատար ՙՙԲարսելոնան՚՚ Մլագայում ոչ-ոքի խաղաց համանուն թիմի հետ՝ կորցնելով առաջին միավորներն այս առաջնությունում:
Սա թույլ տվեց, որպեսզի ՙՙՎալենսիան՚՚ ու ՙՙՍևիլիան՚՚ միավորներով հավասարվեն առաջատարին:
ՙՙՎալենսիայի՚՚ ֆուտբոլիստներն երեք անպատասխան գնդակ ուղարկեցին ՙՙԿորդովայի՚՚ դարպասը:
ՙՙՍևիլիան՚՚ համառ պայքարում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ ՙՙՌեալ Սոսեդիադի՚՚ նկատմամբ:
Այս պահին արդեն չորրորդ տեղում ՙՙՍելթայի՚՚ ֆուտբոլիստներն են՝ 12 միավորով, սակայն նրանք մեկ խաղ ավել են անցկացրել ու պատվավոր հորիզոնականը կարող են զիջել մայրաքաղաքի ՙՙԱտլետիկոյին՚՚, եթե, իհարկե, այս թիմը կարողանա այսօր խիստ սկզբունքային խաղում հաղթել առաջատարներից մեկին՝ ՙՙՍևիլյային՚՚:
Խաղից-խաղ վերելք է ապրում Մադրիդի ՙՙՌեալն՚՚, որը շատ անհաջող էր սկսել առաջնությունը:
Վերջին տուորմ ՙՙԱրքայական ակումբը՚՚ 5:1 հաշվով ջախջախել է ՙՙԷլչեին՚՚, ընդ որում՝ Կրիշտանու Ռոնալդուն դարձել է պոկերի հեղինակ:
Այժմ ՙՙՌեալն՚՚ արդեն 9 միավորով վեցերորդ հորիոնականում է, այսօր էլ հյուրընկալվելու է ՙՙՎիլյառռեալին՚՚, որն ընդամեը մեկ միավոր է զիջում մայրաքաղաքի թիմին:
ՙՙԲարսելոնան՚՚ այսօր ընդունելու է ՙՙԳրանադային՚՚, ՙՙՎալենսիան՚՚ կիրակի օրը հյուրընկալվելու է Սոսյեդադում:
Ֆանտաստիկ արդյունավետությամբ ռմբարկուների ցուցակը գլխավորում է Ռոնալդուն, ով արդեն 9 գոլի հեղինակ է դարձել:
Այսօր մեկնարկում է Իտալիայի առաջնության հինգերորդ տուրը, իսկ սեպտեմբերի 23-ից 25-ը կայացան չորրորդ տուրի հանդիպումները:
Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է. ՙՙՅուվենթուսն՚՚ ու ՙՙՌոման՚՚ ունեն չորսական հաղթանակ:
Վերջին տուրում թուրինցիները խոշոր հաշվով հաղթանակ են տարել ՙՙՉեզենայի՚՚ նկատմամբ: Թիմի կիսապաշտպան Արթուրո Վիդալը դարձել է երկու գոլի հեղինակ:
ՙՙՌոման՚՚ միայն վերջին րպեներին հաղթանակ կորզեց ՙՙՊարմայից՚՚՝ 2:1:
Մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում, 9 միավորով, ՙՙՈւդինեզեն՚՚ է: Այս թինը, հյուրընկալվելիս, նվազագույն հաղթանակ է տարել ՙՙԼացիոյի՚՚ հանդեպ:
ՙՙԻնտերը՚՚, ՙՙՍամպդորիան՚՚ ու ՙՙՎերոնան՚՚ ունեն 8-ական միավոր:
ՙՙԻնտերը՚՚ վերջին տուրում 2:0 հաշվով հաղթել էՙՙԱտալանտային՚՚:
Խիստ անկայուն խաղ է ցուցադրում ՙՙՄիլանը՚՚, որը վերջին տուրում դժվարությամբ ոչ-ոքի խաղաց ՙՙԷմպոլիի՚՚ հետ՝ խաղի ընթացքւմ զիջելով 0:2 հաշվով:
Միլանցիները յոթերորդ տեղում են՝ նույնքան միավորով:
Այսօր ՙՙՌոմայի՚՚ ֆուտբոլիսները սկզբունքային մրցապայքարի դուրս կգանՙՙՎերոնայի՚՚ հետ:
ՙՙՅուվենթուսի՚՚ ֆուտբոլիստները Բերգամոյում կհյուրընկալվեն տեղի ՙՙԱտալանտային՚՚:
Կիրակի օրը ՙՙԻնտերի՚՚ ֆուտբոլիստները կհյուրընկալեն ՙՙԿալյարի՚՚ ակումբին, Միլանի մյուս թիմը Չեզենայում կմրցի համանուն թիմի հետ:
Չորս տուրից հետո, վեց ֆուտբոլիստ՝ Անտոնիո Կասսանոն՝ ՙՙՊարմայից՚՚, Պաբլո Օսվալդոն ու Մաուրո Իկարդին՝ ՙՙԻնտերից՚՚, Կեյսուկե Խոնդան ու Ժենեմի Մենեզը՝ ՙՙՄիլանից՚՚ և Ֆրանկո Վասկեսը՝ ՙՙՊալերմոյից՚՚, խփել են երեքական գնդակ:
Գերմանիայում առաջատարը ՙՙԲավարիան՚՚ է՝ հինգ խաղից հետո 11 միավորով:
10-ական միավոր ունեն ՙՙՄայնցը՚՚, ՙՙՀոֆֆենհայմը՚՚, ՙՙԲայերը՚՚ ու ՙՙՀանովվեր 96՚՚-ը, ընդ որում՝ առաջին երկուսը մեկական խաղ ավել են անցկացրել:
Հենրիխ Մխիթարյանի ՙՙԲորուսսիան՚՚ ութերորդ տեղում է, ընդ որում՝ մեր ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին հանդիպումը:
Առաջնության ռմբարկուն, 5 գնդակով, ՙՙՄայնցի՚՚ ճապոնացի կիսապաշտպան Սինձի Օկաձակին է:
Ֆրանսիայում խաղացվել է յոթ տուր. 16 միավոր ունեն ՙՙՄարսելի՚՚, 14-ական՝ ՙՙԲորդոյի՚՚ ու ՙՙՍեն-Էտյենի՚՚, 13՝ ՙՙՊարի Սեն Ժերմենի՚՚ ֆուտբոլիստները:
ՙՙՄարսելի՚՚ հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակն առաջնության ռմբարկուն է՝ 8 գնդակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել