Գառնու տաճարի պատին գրառում կատարողը ռուս մոլեռանդ քրիստոնյա է: Ահա թե ուր է հասցնում քրիստոնեական մոլեռանդությունը… ինչպիսի ստրկամտության ու բարբարոսության: Հանուն Հիսուսի՝ պատրաստ եք պղծել, հանուն Հիսուսի՝ խաբել ու կողոպտել, հանուն Հիսուսի՝ կկորցնեք ձեր մարդկային դիմագիծը, ողորմելի ստահակներ… խոսքս առհասարակ բոլոր մոլեռանդ քրիստոնյաներին է վերաբերվում, քանզի նրանց համար չկա ազգություն ու հայրենիք՝ խաչից ու Սիոնից բացի:
Համոզված եմ՝ Հայաստանում ևս շատերը կան, որ մեծ ցանկություն ունեն նման կերպ վարվել նախաքրիստոնեական մշակութային արժեքների հանդեպ: Նրանց միակ զսպող գործոնը վախն է: Խոսքերիս ապացույց՝ բոլորովին վերջերս Էջմիածնի կղերականների կողմից կրոնական ոստիկանություն ստեղծելու կոչերը…
Եթե մարդ էջմիածնահպատակ չէ, ՀՈՏԻ անդամ չէ՝ նա պետք է զուրկ լինի ամեն մի իրավունքից: Եթե մարդ գիտակցում է ձեր իրական նպատակն ու ճանաչում է ձեր տեսակը՝ ուրեմն նա հանրության թշնամին է…
Զուր չէ ասել ձեր քրիստոնեական վարդապետության հայրերից մեկը. ՙԲանականությունը սատանայի առաջին պոռնիկն է՚: Ձեզ համար բանական մարդը մոլորյալ է, քանզի ձեզ մարդիկ չեն պետք, այլ ՀՈՏԻ իրական անգիտակից ու մոլեռանդ անդամներ…
Դե, հայոց մշակույթի ՙպահապան՚ եկեղեցի ու ՙԼույս տարածող՚ սևազգեստ կղեր… բարձրացրու բողոքիդ ձայնը…
Չես ասի ոչինչ, կլռես որպես ստրկամիտ ծառա… ինչպես լռեցիր, երբ Պուտինը Գյումրիում եկեղեցի պղծեց, երբ քո սրբարաններն են պղծվում շարունակ… Գառնու համար առավել ևս կլռես…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել