Ռամիլ Սաֆարովիի արտահանձնման գլխավոր մեղավոր ու պատասխանատուն՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, վերջապես հանդես է եկել հայտարարությամբ՝ փաստի առնչությամբ։
Նա հայտարարել է, որ Հունգարիան գործել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իսկ այն հարցի, թե արդյո՞ք տեղ են գտել գաղտնի բանակցություններ Հունգարիայի և Ադրբեջանի միջև, որոնք և հանգեցրել են Սաֆարովի արտահանձնման որոշմանը, Օրբանը պատասխանել է, որ Հունգարիան ժողովրդավարական երկիր է, իսկ միջազգային իրավուքներն ու չափանիշները չեն հիմնվում գաղտնի բանակցությունների վրա։

Թարգմանաբար սա նշանակում է. «Այո, բանակցություններ եղել են և դրանք հանգեցրել են արտահանձմանը, բայց ինքը՝ արտահանձնումը, չի հակասում միջազգային իրավունքի նորմերին, իսկ բանակցությունների ժամանակ նոր նորմեր չեն մշակվել, այլ արտահանձման գործընթացն է համապատասխանացվել միջազգային իրավունքներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել