- Սև անցք տեսնո՞ւմ ես։
- Ոչ։
- Որովհետև այն գոյություն չունի էլ։
Մոտավորապես այսպիսի երկխոսություն կորղ էր տեղ գտնել ինչ որ տիեզերագնացի ու ֆիզիկայի պրոֆեսոր Լաուրա Մարսինի-Հոուտոնի միջև, ով հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ։ Այս կինը մաթեմատիկորեն ապացուցել է, որ այնպիսի աստղաֆիզիկական օբյեկտներ, ինչպիսին սև անցքերն են՝ բնության մեջ պարզապես գոյություն չունեն ու չեն կարող ունենալ։
Խնդիրը նրանում է, որ հակառակն ապացուցել այսօր ոչ ոք ի զորու չէ։
Սև անցքեր ասվածը տերմին է, որը պոպուլյարիզացվել է ամերիկացի տեսաբան Ջոն Ուիլերի կողմից՝ կես դար առաջ։ Ըստ նրա, դրանք գերմասիվ հարաբերական օբյեկտներ են, որոնց գոյությունն ընկած բազմաթիվ աստղաֆիզիկական տեսությունների հիմքում, որոնք բնութագրում են գալակտիկաների, աստղերի և կվազարների էվոլյուցիան։ Ու թեև այսօր դրանց գոյությունը կասկածի չի ենթարկվում աստղաֆիզիկների մեծամասնության կողմից, ֆորմալ առումով, այդ օբյեկտները համարվում են հիպոթետիկ։
Քանի որ այդ օբյեկտները ոչ իրենց լույսն են ճառագայթում, ոչ էլ այլ օբյեկտների լույսն են արտացոլում, դրանց առկայությունը կարելի որոշել միայն կողմնակի մեթոդներով։ Այսպես, գիտնականները հենց դրանց առկայության հետ են կապում գալակտիկայի կենտրոնում գտնվող աստղերի արագ պտույտը ու լույսի ճառագայթների լինզավորումը, որը նկատվում է այս ուժեղ գրավիտացված օբյեկտների մոտակայքում։
Աստղագետներին հայտնի են սև անցքերի երկու տիպեր՝ աստղային զանգվածներ և գերծավալուն սև անցքեր, որոնց ծավալ միլիարդավոր անգամ գերազանցում է Արևինը։ Վեճեր կան՝ անցումնածյի ծավալներ ունեցող սև անցքերի մասինԼ Համարվում է, որ սև անցքերի առաջին տիպը ձևավորվում է ծավալուն աստղերի կոլլապսի արդյունքում, երբ աստղն ուռճանալով՝ ձերբազատվում է իր արտաքին շերտերից և դեպի ներս է փլուզվում՝ սեփական ձգողականության ուժի ազդեցության ներքո։ Դե իսկ գերծավալուն սև անցքերի ծագումնաբանության հարցով աստղաբանների մոտ վեճեր կան. ոմանք պնդում են, որ դրանք ձևավորվել են Տիեզերքի ձևավորման հետ զուգահեռ, ոմանք էլ դրանց ձվավորումը վերագրում են մեծ գազային ամպերի կոլապսին։

Սև անցքերի հիմնական բնութագիրը կայանում է նրա հորիզոնի իրադարձությունների՝ երևակայական մակերևույթի չաթսի, որում հայտնված ցանկացած մարմին կամ այլ բան էլ երբեք չի վերադառնում։ Սև անցքերի հետ կապված մյուս պարոդոքսալ կողմը կայանում է նրանում, որ դրանք հակադրում են երկու հիմնարար ֆիզիկական տեսությունները՝ Էյնշտեյնի ձգողականության տեսությունը, որից բխում է դրանց գոյություն ունենալու հնարավորությունը և քավանտային տեսությունը, որը պնդում է, որ ոչ մի տեղեկատվություն այս տիեզերքում չի կարող անհայտանալ։
1974 թվականին, բրիտանացի հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգը կանխագուշակեց, որ սև անցքերը պետք է գոլորշիանան։ Քվանտային վարկածը պնդում է, որ ֆիզիկական վակուումում անդադար ծնվում են մասնիկների և հակամասնիկների զույգեր։ Ընդ որում, նման մասնիկների գոյացումը սև անցքի մոտ ստեղծում է հավանականություն, որ մասնիկներից մեկը կկլանցի սև անցքի կողմից, իսկ մյուսը՝ ոչ։ Այսպես, այսպես կոչված Հոուքինգի ճառագայթման շնորհիվ՝ անհայտացած մասնիկները կարող են իրենց հետ նաև սև անցքերի շավալը տանել։ Հոուքինգ համարում է, որ սև անցքերը կարողանում են բաց թողնել էլեկտրոմագնիսական ալիքների ու մասնիկներ։

Մարսինի-Հոութոնը մաթեմատիկորեն բնութագրել է ծավալուն աստղերի կոլափսի պրոցեսսը և հանգել է պարոդոքսի։ Նրա հաշվարկները ցույց են տվել, որ աստղերի կոլափսի ժամանակ առաջանում է Հոուքինգի ճառագայթում, որի արդյուքնում աստղերը սկսում են արագորեն կորցնել իրենց ծավալը։ Ընդ որում, այնքն արագ, որ ներքոին շրջանների խտությունը դադարում է աճել ու սև անցքի ձևավորումը կանգ է առնում։
«Ես ինքս չէի կարողանում շոկից դուրս գալ։ Մենք ուսումնասիրում ենք այս խնդիրը ավելի քան 50 տարի և այս լուծումը շատ բաների մասին է ստիպում մեզ մտորել», – ասել է գիտնականը։
Թե ինչ է մնում մեծածավալ աստղերի տեղում, կարող են ցույց տալ հետագա հետազոտությունները։ Ծավալուն աստղերի պայթյուններ դիտարկվել են նորագույն պատմության ընթացքում, սակայն դեռևս ոչ մեկ չի տեսել ոչ սև անցք, ոչ էլ նեյտրոնային աստղ։



