Reese-Witherspoon1in.am-ը գրում է․

Ռիզ Ուիզերսփունը վաճառում է Բրենտվուդում իր ոչ մեծ տունը 3.55 մլն դոլարով, գրում է Realty Today-ը:

Փոքրիկ տանը, որը աճուրդի է հանվում հիմա, կա 3 ննջարան ու 3 լոգարան։ Դերասանուհին մշտապես բնակվում էր այդ տանը «Օրենքով շիկահեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

http://images.realtytoday.com/data/images/full/9585/reese-witherspoons-home.jpg?w=580

Հողատարածքի վրա կա 2 տուն, հիմնական լոտի համար դերասանուհին պահանջում է 10.5 մլն դոլար:

Հիմնական տանը, որը դեռ չի վաճառվել, կա 5 ննջարան ու 5 լոգարան, հյուրասրահ, ճաշասրահ, խոհանոց, գրադարան, մարզասրահ:

Տարածքում կա լողավազան, երեխաների խաղահրապարակ և բուխարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել