Lurer.com-ը գրում է․

Լոնդոնի «Չելսին» անցյալ տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, անգլիական ակումբը կատալոնացիներին արգենտինացու տրանսֆերի համար 150 մլն եվրո է առաջարկել: Ոչ Մեսսիին, ոչ «Բարսելոնային» առաջարկը չի հետաքրքրել:

Արդյունքում արգենտինացին «կապատանռնագույնների» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2019թվականը: 26-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանում վարձատրվում է 20 մլն եվրոյով:

Նշենք, որ Մեսսիի հրաժարագինը 250 մլն եվրո է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել