1 Ջերիկո, Պաղեսինյան տարածքներ

Ամենավաղ բնակեցումը՝ Ք․ա․ 9000թ․
Սա աշխարհի ամենահին բնակեցված քաղաքն է համարվում, որի տարածքում հնագետները պեղումների արդյունքում միմյանց հաջորդող բնակեցման 20 երկրաբանական շերտեր են հայտնաբերել, որոնք 11,000 տարվա հնություն ունեն։
Քաղաքը կառուցված է Հորդանան գետի արևմտյան ափերին, ուր այժմ 20,000 մարդ է բնակվում։
2 Բիբլոս, Լիբանան

Ամենավաղ բնակեցումը՝ Ք․ա․ 5000թ․
Քաղաքը հիմնադրվել է փյունիկացիների կողմից, ովքեր դրան Գեբալ անունն են տվել, սակայն ավելի ուշ հույները, ովքեր այս քաղաքից պապիրուս էին ներկրում, քաղաքին Բիբլոս անունն են տվել։ Այստեղ այսօր էլ կարելի է հին պունիկյան տաճարներ գտնել, Բիբլոսի ամրոցն ու 12-րդ դարում խաչակիրների կողմից կառուցված բապտիստական եկեղեցի։
3 Հալեպ, Սիրիա

Ամենավաղ բնակեցումը՝ Ք․ա․ 4300թ․
Սիրիայի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքներից մեկը, որը 4․4 միլիոն քաղաքացի ունի հիմնադրվել է Ք.ա. 4300թ․-ին, որպես Հալաբ։ Անտիկ տարածքներն այսօր, բնակեցված լինելով ժամանակակից քաղաքով, գրեթե ձեռք չեն տրվել հնագետների կողմից։ Պատմության ընթացքում քաղաքը ձեռքից ձեռք է անցել՝ տարբեր ժամանակաշրջաններում անցնելով ասորիների, հույների, պարսիկների, հռոմեացիների, բյուզանդացիների ու արաբնենրի ձեռքը, այնուհետև նաև գրավվել խաչակիրների կողմից, և ապա մոնղոլների ու Օսմանյան կայրության կողմից։
4 Դամասկոս, Սիրիա

Ամենավաղ բնակեցումը՝ Ք․ա․ 4300թ․
Որոշ աղբյուրներ Դամասկոսը համարում են աշխարհի ամենահին բնակեցված քաղաքը, որը հնարավոր է հիմնադրվել է դեռ Ք.ա. 10,000թ․-ին։ Դամասկոսը պատմության ընթացքում հայտնվել է հռոմեացիների, արաբների ու Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Հարուստ պատմամշակութային ժառանգությունն այս վայրը դեպի իրեն էր գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների մինչև վերջերս այստեղ բռնկված անկարգությունները։
5 Սուսա, Իրան

Ամենավաղ բնակեցումը՝ Ք․ա․ 4200թ․
Սուսան Էլամական կայսրության մայրաքաղաքն էր մինչև ասորիների կողմից գրավվելը, որից հետո այն գրավեց Աքեմենյան Պարսկաստանը Կյուրոս Մեծի օրոք։ Ժամանակակից Շուշ քաղաքի բնակչությունը 65,000 է կազմում։
6 Ֆայում, Եգիպտոս

Ամենավաղ բնակեցումը՝ Ք․ա․ 4000թ․
Կահիրեյի հարավարևմուտքոում գտնվող այս քաղաքը, որը զբաղեցնում է Կրոկոդիլոպոլիսի մի մասը, հին եգիպտական քաղաք է, որտեղ պաշտում էին Պետսուչոսին՝ սուրբ կոկորդիլոս։ Ժամանակակից Ֆայումումում կարելի է արևելյան շուկաներ, մզկիթներ, բաղնիքներ գտնել, իսկ Լեհին ու Հավարա բուրգերը գտնվում են դրա մոտակայքում։
7 Սիդոն, Լիբանան

Ամենավաղ բնակեցումը՝ Ք․ա․ 4000թ․
Բեյրութից 40 կմ դեպի հարավ է գտնվում պունիկյան ամենահին ու կարևորագույն քաղաքներից մեկը՝ Սիդոն։
8 Պլովդիվ, Բուլղարիա

Ամենավաղ բնակեցումը՝ Ք․ա․ 4000թ․
Բուլղարիայի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Պլովդիվը կարևոր նշանակություն ունեցող քաղաք է եղել Հռոմեական կայսրության մեջ, ավելի ուշ այն անցել է Բյուզանդիայի ու Օսմանյան կայսրության տիրապետության տակ, մինչև Բուլղարիայի մաս կազմելը։ Քաղաքը մշակութային խոշոր կենտրոն է, որտեղ կարելի է անտիկ ժամանակների փլատակներ տեսնել, այդ թվում նաև հռոմեական անֆիթատրոն, ջրուղիներ ու օսմանյան բաղնիքներ։
9 Բեյրութ, Լիբանան

Ամենավաղ բնակեցումը՝ Ք․ա․ 3000թ․
Լիբանանի մայրաքաղաքը նաև մշակութային, կառավարական ու տնտեսական կենտրոն է, որն ավելի քան 5000 տարվա պատմություն ունի։ Քաղաքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են պունիկյան, հելլենիստական, հռոմեական, արաբական ու օսմանյան ծագման գտածոներ։
Մինչև Լիբանանի քաղաքացիական պատերազմը քաղաքն իրենից կենդնի ու տուրիստաշատ վայր էր ներկայացնում։
10 Երուսաղեմ, Մերձավոր Արևելք

Ամենավաղ բնակեցումը՝ Ք․ա․ 2800թ․
Հրեաների հոգևոր կենտրոնը համարվող այս քաղաքը երրորդ սուրբ քաղաքն է մահմեդականների համար։ Պատմության ընթացքում քաղաքը պաշարվել է 23 անգամ, հարձակման ենթանրվել՝ 52, գրավվել՝ 44 ու կործանվել երկու անգամ։



