Լի Մինգը երկու հրաշալի երեխաների մայրիկ է։ Նա բնակվում է Սինգապուրում։ Նրա ավագ որդին՝ Իվանը, 10 տարեկան է, իսկ կրտսերը՝ Լուկասը՝ 7։ Հեշտ չէ այս երեխաներին համոզել, որպեսզի նրանք լավ սնվեն, սակայն հնարամիտ մայրիկը գիտի, թե ինչպես չուտող երեխաների «հախից գալ»։ Նա կրեատիվ մոտեցում է ցուցաբերում խոհանոցում՝ արվեստի ստեղծագործության վերածելով երեխաների յուրաքանչյուր ուտեստը։ Մինգն ասում է, որ հաճախ որդիներն իրենք են ասում, թե ինչպիսի դիզայնով կերակուր են ցանկանում և ստեղծագործական գաղափարներեն հուշում իրեն։ Նրանք սկսել են ավելի լավ սնվել, քանի որ մայրիկի պատրաստած ուտեստներից անպակաս են իրենց սիրելի մուլտհերոսները։ Այս ամենը սկսել է մի քանի տարի առաջ, երբ Իվանը պետք է դպրոց գնար։ Մինգը վերհիշում է.

«Նա հրաժարվում էր դպրոց հաճախել և ամեն անգամ դպրոց գնալիս լացում էր։ Նա սովոր չէր երկար ժամանակ ինձնից հեռու անցկացնել և շատ էր կարոտում ինձ։ Այդ ժամանակ ես սկսեցի պատրաստել համեղ կերակրով լի արկղիկներ։ Ես Իվանի ուղղված երկտող էի կցում դրանց։ Երբ որդիս դպրոցում բացում էր իր նախաճաշի արկղը ու կարդում իմ գրած երկտողը, նա լավ էր զգում իրեն։ Այսպես նա սկսեց ուրախությամբ գնալ դպրոց, իսկ որոշ ժամանակ անց Լուկասն էլ ցանկացավ պատկերավոր ձևավորմամաբ նախաճաշ փորձել»։   

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել