Esem.am-ը գրում է․
Դերասան, հումորիստ Մենչը` Արմեն Պետրոսյանը, այսօր նշում է 39 ամյակը: Տարեդարձի կապակցությամբ հումորիստին առաջինը շնորհավորել են ընտանիքի անդամները, ինչին հաջորդել են նրա մտերիմ ընկերներին շնորհավորական զանգերն ու հաղորդագրությունները:

«Այնքան շատ զանգեր եմ ստացել, որ դժվարանում եմ հիշել, թե ով է եղել առաջին շնորհավորողը: Բոլոր այն ընկերներս, ովքեր ամեն տարի հիշում ու շնորհավորում են ինձ, այս տարի էլ չեն մոռացել ու արդեն հասցրել են զանգահարել»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Արմենը: Հումորիստի փոխանցմամբ` արդեն հասցրել է անակնկալ նվերներ ստանալ զավակների ու գործընկերների կողմից: «Ինչպես ամեն տարի, այս տարի ևս առաջին նվերները երեխաներիս կողմից է եղել, նրանք ինձ համար նկարներ էին նկարել: Ճիշտ է` չկարողացա հասկանալ, թե ինչ է պատկերված նկարում, բայց շատ ուրախացա:),- ծիծաղելով ասաց հումորիստը` հավելելով,- ավագ դուստրս` Էլինան, իմ նկարով բաժակ է նվիրել, որի վրա գրված է “N 1 Father in the world”»,- ասաց դերասանը, ով երեխաների կողմից ստացած ցանկացած նվեր մեծ ոգևորությամբ է ընդունում:
Արմենից տեղեկացանք, որ այս տարի խնջույք չի կազմակերպելու` ժամանակի սղության պատճառով: «Վաղն առավոտյան երկրից մեկնելու եմ, դեռ մի շարք գործեր ունեմ, որոնք պետք է ավարտին հասցնեմ: Եթե շուտ գնամ տուն, ընտանիքիս անդմաների հետ կընթրենք ու այդ կերպ կնշենք ծնունդս»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



