Այս վարժությունները կատարելու համար քեզ պետք կգա ձեռքի սրբիչ: Սրբիչի միջոցով ավելի շատ կաշխատեցնես մկաններդ և հետևաբար՝ ավելի արագ կձգվես:

Տախտակ` ծալված ծնկով

Թիրախը` որովայն, հետույք, ձեռքեր

1. Կանգնիր չորեքթաթ` հենվելով ծնկներիդ վրա և ազդրերդ հեռացնելով միմյանցից: Աջ ձեռքով սրբիչը փաթաթիր ձախ ոտքիդ: Մարմինդ պետք է ուղիղ գիծ կազմի ծնկներիցդ մինչև գլուխ:

2. Աջ ոտքդ անկյունագծով հետ տար (բնականաբար քո իրանը կթեքվի դեպի հատակը): Կրկնիր 30 անգամ, ապա անցիր մյուս կողմին:

Հրվիր առաջ և բարձրացիր

Թիրախը` հետույք, ազդրեր, որովայն

1. Սկսիր չորեքթաթ դիրքից, փաթաթիր սրբիչը աջ ձեռքիդ վերին հատվածին` ձախ ձեռքդ անցկացնելով մեջքիդ հետևով, որպեսզի բռնես սրբիչը: Ձախ ոտքդ առաջ տար, աջ ծունկդ պահիր հատակին` բարձրացնելով ձախ կրունկդ:

2. Ձախ ոտքդ հրիր հետ` ձգելով ոտնաթաթերդ: Կրկնիր 30 անգամ, ապա անցիր մյուս կողմին:

Թեքվիր և ձգվիր

Թիրախը` ձեռքեր, որովայն, ազդրեր

1. Հենվիր ծնկներիդ` ազդրերդ հեռացնելով միմյանցից: Երկու ծայրից բռնիր սրբիչը և իրանդ թեքիր դեպի ձախ:

2. Այժմ ամբողջովին աջ թեքվիր այնպես, որ իրանդ լինի հատակին զուգահեռ: Աջ ձեռքով հենվիր հատակին, որպեսզի չընկնես: Ձախ ոտքդ տար դեպի կողք` պահելով ազդրիդ զուգահեռ: Կրկնիր 30 անգամ, ապա անցիր մյուս կողմին:

Ծնկի իջած աքացիներ

Թիրախը` հետույք, ազդրեր, ձեռքեր

1. Հենվիր ծնկներիդ վրա` ազդրերդ հեռացնելով միմյանցից, երկու ծայրից բռնիր սրբիչը` ձեռքերդ պահելով գլխավերևում:

2. Ձեռքերդ դիր հատակին, չորեքթաթ դիրք ընդունիր և ձախ ոտքդ դեպի կողք տար: Կրկնիր 30 անգամ, ապա անցիր մյուս կողմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել