Esem.am-ը գրում է․

Վերջերս լայն տարածում գտած ինքնանկարը (սելֆին), կարծես, նորաձևության թրենդ է դարձել: Ինքնանկար անելը պարզ է, հարմար, իսկ ամենակարևորը` արագ: Այսպիսի նկարները ոչ թե արվեստի, այլ լայքերի և մեկնաբանությունների համար են: Սելֆին նաև ինքնաարտահայտման լավագույն միջոցներից է:) Հայացքիդ միջոցով կարող ես տրամադրությունդ և վերաբերմունքդ հայտնել ինչ-որ երևույթի նկատմամբ. սա տարածվեց վարակի պես:

Սելֆիները բավականին հակասական կարծիքների արժանացան, քանի որ  ցանցաբնակներն այնքան շատ են տեղադրում միանման լուսանկարներ, որ դրանք արդեն նյարդայնացնում են մյուս օգտատերերին: Այնուամենայնիվ, դրանք շարունակում են առաջնային տեղ զբաղեցնել մեր արխիվում, այնպես որ, ESem.am-ը քեզ համար առանձնացրել է 7 կետ, որոնց օգնությամբ կստանաս գեղեցիկ ինքնանկար:)

1. Գլխավոր նախապայմանը լուսավորությունն է. ցանկալի է, որ այն լինի բնական, իսկ եթե սելֆին անում ես արհեստական լույսի տակ, կանգնիր այնպես, որ լույսն ընկնի  դեմքիդ:

2. Ուշադրություն դարձրու հետին պլանին: Բնական է, որ կադրի մեջ, բացի քո գեղեցիկ դեմքից երևում է նաև այն ամենն ինչը շրջապատում է քեզ: Թափթփված սենյակը կամ զուգարանը լավագույն ֆոնը չեն, այնպես որ, մի պահ սթափվիր և ուշադիր նայիր շուրջդ, արժե՞ լուսանկարվել զուգարանում:

3. Գտիր քո իդեալական դիրքը: Ինքդ էլ գիտես, որ վարպետանում ես փորձառության շնորհիվ:) Եթե ազատ ժամանակ շատ ունես, կարող ես նկարվել տարբեր դիրքերով և ֆիքսել լավագույնները: Հետագայում ընկերներիդ հետ նկարվելիս արագ կընդունես քո նախընտրած դիրքը և ստիպված չես լինի նրանց խնդրել «կտրել» քեզ :)

4. Հումորի զգացումը չի խանգարի քեզ. լուրջ դեմքով սելֆին կարելի է համարել անհաջող նկար: Փորձիր դեմքի հետաքրքիր արտահայտություն ընդունել: Զարմանք, ծիծաղ, տխրություն, տարբեր էմոցիաներով նկարվելը և´ քեզ համար զվարճալի կլինի և´ հաճելի կլինի մյուսներին դիտել քո նկարը:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել