Ֆոտոլրագրող Ամոս Չեփելը՝ ճանապարհորդելով Եվրոպայի տարածքով, նոր դիտանկյունից է ֆիկսել ամենագեղեցիկ տեսարաններ ունեցող քաղաքները։
Բարսելոնա, Իսպանիա – Էիքսամպլե շրջանը և Անտոնիո Գաուդիի կողմից նախագծված Սագրադա Ֆամիլիան։

Տրիստե, Իտալիա – Տրիեստեյի ծոցին նայող Հաղթանակի փարոսն ու փոթորկոտ մայրամուտը։

Բուրտանժ, Նիդերլանդներ – Դարեր առաջ կառուցված աստղաձև ամրոցը, որն այսօր որպես թանգարան է ծառայում։

Աբխազիա – Ռուս զբոսաշրջիկները հանգստանում են լողափում։

Կացխի սյուն, Վրաստան – Վրացի մի ճգնավոր այստեղ է ապրում արդեն 20 տարի՝ «Աստծուն ավելի մոտ լինելու համար»։

Երևան, Հայաստան – Մայր Հայաստանի հսկայական արձանը։
Միշտ հաճելի է աշխատել մի տեղ, որտեղ քիչ են զբոսաշրջիկները, այնուհետև լուսանկարները ցույց տալ տեղացիներին։ Իմ լավագույն ընկերներից մեկը Հայաստանում է ապրում։ Նրան ու իր ընկերներին լուսանկարը ցույց տալը գրեթե էմոցիոնալ պահ էր։ Դու կարող էիր զգալ, թե ինչ հպարտություն էին նրանք զգում` իրենց երկիրի՝ նման յուրահատուկ ձևով ներկայացված լինելու համար։

Փարիզ, Ֆրանսիա – Սակրե Կյորը փայլում է լուսաբացին։

Թբիլիսի, Ֆրաստան – Մայրաքաղաքի միջով հոսող Կուր գետը։

Բուդապեշտ, Հունգարիա – Բուդա ամրոցի ու Դանուբ գետի գեղեցիկ տեսարան։

Մագդեբուրգ, Գերմանիա – Ջրային կամրջով անցնող զբոսանավը։

Բարսելոնա, Իսպանիա – Ամպերով շրջապատված Էքսպիատորի դել Սագրադ Կոր եկեղեցին։

Ստամբուլ, Թուրքիա – Մարմարա ծովի ափերին կայմերի նման ամենուր վեր խոյացող մզկիթներ։

Բուդապեշտ, Հունգարիա – Քաղաքին նայող Ազատության արձանը։




