1in.am-ը գրում է․

Տարեց բելգիացի զույգը հայտարարել է միասին էվթանազիայի ենթարկվելու և միևնույն օրը մահանալու ցանկության մասին, որպեսզի իրենցից ոչ մեկը միայնակ չմնա, երբ մյուսը մահանա ծերությունից:
Զույգով էվթանազիան կարող է տեղի ունենալ Բելգիայում՝ գրում է The Daily Mail-ը: Տարեց ամուսինները չեն ցանկանում, որ մահը բաժանի իրենց, սակայն վախենում են սեփական ձեռքերով ինքնասպան լինելուց:
Ֆրանսիսն (89 տարեկան) ու Աննան (86 տարեկան) տնից միասին են դուրս գալիս՝ վախենալով, որ իրենցից մեկի հետ կարող է վատ բան պատահել:
Նրանք հայտարարում են, որ իրենցից մեկի կորստյան ցավը անտանելի տառապանք կլինի՝ համեմատելի մահացու հիվանդության հետ:
Տղամարդն արդեն 20 տարի է՝ բուժվում է քաղցկեղի դեմ, իսկ կինը մասամբ կորցրել է տեսողությունն ու գրեթե ամբողջությամբ խուլ է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1438403.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



