Armlur.am-ը գրում է․
Մանկապղծության մեղադրանքով 2011 թվականին 15 տարվա ազատազրկման դատապարտված և սեպտեմբերի 21-ին «Նաիրի» ԲԿ-ում մահացած Սերոբ Տեր-Պողոսյանի դին դեռևս պարզ չէ` ում է հանձնվել, կամ արդեն հանձնվե՞լ է, թե՞ ոչ: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը` հավելելով, որ իրենց որևէ ինֆորմացիա չի տրվել Ս. Տեր-Պողոսյանի դիակի հանձման վերաբերյալ: Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ` Սերոբ Տեր-Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության պատասխանը ևս առայժմ չի տրվել: Տեղեկացնենք, որ երբ Տեր-Պողոսյանը Հրազդան քրեակատարողական հիմնարկում իր պատիժն էր կրում, նրա սեփականությունը տնօրինում էր կինը` Մադլեն Թաշճյանը: Սակայն վերջինս արդեն տևական ժամանակ է` անհետացել է Հայաստանից, և ոչ ոք տեղյակ չէ, թե որտեղ է նա գտնվում: Հաշվի առնելով կնոջ բացակայությունը և ժառանգներ չունենալու հանգամանքը` հնարավոր է` ամերիկահայ գործարարի դին հանձնվի եղբայրներին` Պարույրին և Րաֆֆուն: Armlur.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի մամլո դիվան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրեց, որ եթե անձը մկրտված է, հոգեհանգիստ անելու արգելք չկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



