Մահացել է 19-ամյա  ֆուտբոլիստ Գրիշա ՍիմոնյանըYerkir.am-ը գրում է․

Այսօր առավոտյան մահացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը: Վերջին տարում նա պայքարում էր գլխուղեղի ուռուցքի դեմ: Չնայած դրան, նա երբեք չէր հրաժարվում իր երազանքից՝ դառնալ ֆուտբոլիստ: Ռուսական «Championat»  կայքը փետրվարի 5-ից դրամահավաք էր սկսել «Оранжевое небо» բարեգործական ֆոնդի հետ, որից մեկ ու կես ամիս հետո հավաքվել էր 3.333.000 ռուբլի: Դրանից հետո   Չեչնիայի հանրապետության և «Թերեք» ֆուտբոլային ակումբի նախագահ Ռազլամ Կադիրովը հայտարարել էր , որ իր վրա է վերցնում 19-ամյա ֆուտբոլիստի բուժման ծախսերը: Գրիշան ստորագրեց պայմանագիր «Թերեք»-ի հետ    և սկսեց անցնել բուժման կուրսը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել