«Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր հարցերը համաձայնեցված են. «Ժամանակին» ասաց Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի խորհրդական, REXգործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում առկա խնդիրներին:

Նա նշեց, որ եվրասիական երկրների միջև Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հարցում խնդիրներ և տարաձայնություններ չկան: Ըստ նրա՝ ՄՄ-ին միանալու տեխնոլոգիաներն արդեն համաձայնեցված են, և ոչ մի խոչընդոտ չկա: «Հայաստանի համար ևս ըստ էության, այդ պայմանագրի ստորագրման համար խոչընդոտներ չկան: Եթե ինչ-ինչ հարցեր անսպասելիորեն առաջանան վերջին պահին, չնայած չեմ կարող ենթադրել, թե ինչ հարցերի մասին կարող է խոսք գնալ»,-ասաց Կոլերով»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել