«Արդեն 2 օր է, ինչ հասարակական ու քաղաքական շրջանակներում քննարկում են ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հնչեցրած Սերժ Սարգսյանի խոսքերը և պետք է խոստովանել, որ այս անգամ քննադատելու տեղ Ս. Սարգսյանը քիչ ուներ:
Բայց, այնուամենայնիվ, քանի դեռ կողմերը հանդես չեն եկել պարզաբանմամբ, մեկ հարց մնում է անպատասխան. ինչո՞ւ նա 5 տարի անց որոշեց խոսել հայ-թուրքական հարաբերություններիում առկա նախապայմանների մասին:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՀՅԴ բյուրոյի անդամները Ս. Սարգսյանին հասկացրել են, որ եթե ցանկանում է լարված իրավիճակներում ՀՅԴ-ի աջակցությունը ստանալ, ապա պետք է հայ-թուրքական արձանագրություններից հետ կանչի հայկական կողմի ստորագրությունը (որպեսզի Սփյուռքն էլի չբարկանա ՀՅԴ-ի վրա)»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել