Replik.am-ը գրում է․

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ կանանց շրջազգեստի չափսի փոփոխությունը կարող է վկայել վերջիններիս մոտ քաղցկեղի առաջացման մասին:

Ինչպես պարզել են Լոնդոնի համալսարանական քոլեջի մի խումբ հետազոտողներ, այն կանայք, ովքեր 25 տարեկանից հետո ամեն 10 տարին մեկ անգամ փոխում են իրենց շրջազգեստի չափսերը, 33 տոկոսով ավելի շատ են քաղցկեղով հիվանդանալու, քան այն կանայք, ովքեր քաշ չեն հավաքում երկար տարիների ընթացքում:

Հետազոտությունն անց է կացվել 3 տարի, դրան մասնակցել է 50-60 տարեկան ավելի քան 90 հազար կին, որոնցից 1090-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել