Replik.am-ը գրում է․

«Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին` Միկ Բեթչը խոստովանել է, որ երազում է հետևել իր լեգենդար հոր օրինակին: Այս մասին դեռահասը հայտարարել է բրիտանական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ:

Ավելի վաղ հայտնել էին, որ 15-ամյա ավտոարշավորդը դարձել է KF Junior դասի քարթինգի աշխարհի փոխչեմպիոն` եզրափակիչում զիջելով միայն բրիտանացի Էնամ Ահմեդին:

«Շատ երջանիկ եմ և հպարտ, որ կարողացա հասնել նման արդյունքի: Սակայն պետք է խոստովանեմ, որ իմ գլխավոր նպատակը «Ֆորմուլա-1»-ի աշխարհի չեմպիոն դառնալն է: Բնականաբար այժմ ես գտնվում եմ իմ կարիերայի ամենասկզբին»,-ասել է Միկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել