1in.am-ը գրում է․
Պոռնոաստղ Ջինջեր Լին Ալենը ԶԼՄ-ների միջոցով սպառնում է Ջորջ Քլունիին տապալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլյան Ասանժի փաստաբան Ամալ Ալամուդինի հետ հարսանիքը: Շիկահերը վստահ է, որ կարող է այնտեղ հայտնվել առանց հրավերքի և խանգարել իր նախկին սիրեկանին ամուսնանալ, գրում է Rosbalt-ը:
Մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի դերասանուհին լրագրողների հետ կիսվել է ոչ միայն իր մրցակցուհուն արենայից հեռացնելու մտադրության մասին, այլև հետաքրքիր տեղեկություններ է փոխանցել Քլունիի հետ ինտիմ հարաբերությունների մասին:
«Ես նույնիսկ չէի էլ մտածում, որ նա երբևէ կամուսնանա: Միշտ կարծել եմ, որ նրան միայն պոկերն ու սիգարներն են հետաքրքիր»,- խոստովանել Ալենը:
Դերասանուհին, նրա խոսքերով, Քլունիին մխիթարել է ամուսնալուծությունից հետո: «Մենք խելագար, վայրի գիշերներ ենք ունեցել այն բանից հետո, երբ Ջորջը բաժանվեց Թալիա Բելսամից»,- պատմել է դերասանուհին:
Այժմ նա պատրաստվում է Վենետիկ մեկնել, և խոստովանել է, որ իր նպատակն այն է, որպեսզի Ամալ Ալամուդինը իմանա իր մասին: